Մատչելի հղումներ

Պենտագոնը ուսումնասիրում է Թրամփի նախկին խորհրդական Ֆլինի կապերը Ռուսաստանի և Թուրքիայի հետ


FILE - Then-White House National Security Adviser Michael Flynn, center, arrives at the White House in Washington, Feb. 13, 2017.
FILE - Then-White House National Security Adviser Michael Flynn, center, arrives at the White House in Washington, Feb. 13, 2017.

Մայքլ Ֆլինն ազատվել է Սպիտակ Տանն իր պաշտոնից՝ այն զբաղեցնելով ընդամենը 24 օր, սակայ ն նրա կապերն օտարերկրյա պետական մարմինների հետ շարունակում են հարցեր առաջացնել ԱՄՆ-ի Կոնգրեսում:

«Անկեղծ ասած, չեմ հասկանում՝ ինչու՞ է Սպիտակ տունը այդպես պաշտպանում Մայքլ Ֆլինին»,- ասում է կոնգրեսական Էլիջահ Քամինգսը Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովից:

Կոնգրեսական Քամինգսը հայտնել է, որ այժմ Պենտագոնը հետաքննություն է իրականացնում՝ ուսումնասիրելով Ֆլինի կապերը Ռուսաստանի և Թուրքիայի հետ նախքան Սպիտակ տան պաշտոնի ստանձնումը: Կոնգրեսականը նաև բացահայտեց, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է Ֆլինին, որ նա իրավունք չունի որևէ վճարում ստանալ օտարերկրյա մարմինների կողմից: Ֆլինի փաստաբանները պնդում են, որ նա ստացել է թույլտվություն 2015 թվականի իր Մոսկվա կատարած այցից առաջ, որի ընթացքում նա ճաշել է նախագահ Պուտինի հետ:

Սպիտակ Տունը հրաժարվել է Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովին տրամադրել համապատասխան տեղեկություն:

«Ես չեմ տեսնում, որևէ ապացույց, որ գեներալ Ֆլինի գործողություններն օրինական էին»,- ասում է հանձնաժողովի նախագահ Ջեյսն Չաֆեթսը:

Սպիտակ Տունը հակադարձում է.

«Բոլոր ստուգումները իրականացվել են Օբամայի վարչակազմի օրոք, և ակնհայտ է, որ այս այցի մասին տեղեկությունը տրամադրված է եղել»,- ասում է խոսնակ Շոն Սփայսերը

Սփայսերը նաև լրագրողներին հիշեցրել է, որ նախագահ Թրամփը պաշտոնից ազատել է Ֆլինին:

Սակայն Սպիտակ Տան այս պնդումները դժվար թե կանգնեցնեն դեմոկրատներին, ովքեր պնդում են, որ անհրաժեշտ է իրականացնել հատուկ հետաքննություն: Այժմ խնդիրը կարող է հանգուցալուծվել բանակում հետաքննություն իրականացնելու միջոցով: Հանրապետական կուսակցության վերահսկողության մարմինները խնդրանքով դիմել են Պենտագոնին՝ պարզաբանելու, թե արդյոք Ֆլինը խախտել է օրենքը:

Facebook Forum

XS
SM
MD
LG