Հայաստանն ու Սփյուռքը սգում են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Իր հերթին Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանություն եզրույթը այս հարցի վերաբերյալ:
«Մենք չենք մեղադրում այսօրվա թուրքերին 102 տարի առաջ տեղի ունեցածում, սակայն այն երկրի իշխանությունը, որը հանդիսանում է Օսմանյան կայսրության հետնորդը, ունի բարոյական պատասխանատվություն այս հարցում»,- ասում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը:
Թուրքական կողմը շարունակում է հավաստել, որ զոհերի թիվը ուռճացված է և նրանք բոլորն ապստամբության ու քաղաքացիական պատերազմի զոհեր են:
«Եթե ցանկանում ենք քննարկել Հայկական հարցը, ապա նախ պետք է պատկերացնենք, թե ինչ է տեղի ունեցել, իսկ դա պատմաբանների գործն է: Մենք բացում ենք մեր արխիվները: Հայաստանը ևս պետք է դա անի, եթե ունի արխիվներ»,- հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
Միացյալ Նահանգները շարունակում է խուսափել ցեղասպանություն բառի գործածումից: Այս տարի Սպիտակ Տունն իր ապրիլի 24-ի ավանդական հայտարարության մեջ նախագահ Թրամփը կրկնեց Օբամայի կիրառած՝ Մեծ Եղեռն ձեւակերպումը՝ խուսափելով ցեղասպանություն բառից։
«Ինչու նախագահ Թրամփը չկիրառեց ցեղասպանություն եզրույթը հայտարարությւոն անելով 1,5 միլլիոն հայերի սպանության մասին»
«Հայտարարությունը, որ արվել է համապատասխանում է առնվազն մի քանի վարչակազմերի արած հայտարարություններին նախկինում, ուստի եթե նայեք այն հայտարարություններին, որոնք արվել են նախագահ Օբամայի, Բուշի և այլոց օրոք կտեսնեք, որ նախագահի հայտարարությունը համապատասխանում է բոլոր նրանց հայտարաւոթյւոններին», ասել է նախագահ Թրամփի խոսնակ Շոն Սփայսերը:
«Թուրքիայի իշխանությունները փորձում են վերահսկել ամերիկյան իշխանությունների մոտեցումը Հայոց ցեղասպանությանը: Հասարակության լայն շերտերն ու ԱՄՆ-ի Կոնգրեսը ջանքեր են գործադրում այս քաղաքականության դեմ»,- ասում է Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:
Այս կապակցությամբ Թուրքիայի դեսպանությունից մեկնաբանություններ ստանալու Ամերիկայի Ձայնի կենտրոնական ծառայութանփորձերն ապարդյուն անցան։
Վերլուծաբան Թոմ դե Վաալը կարծում է, որ, Թուրքիայի վերաբերմունքն այս հարցի նկատմամբ աստիճանաբար փոխվում է:
«Թուրք պատմաբաններն և գիտնականները սկսեցին գրել այս հարցի մասին: Սկսեցին հրապարակվել գրքեր: Իմ գիրքը ևս այս տարի հրապարակվեց Թուրքիայում,մի բան, որ հավանական չէր մի քանի տարի առաջ, ուստի հասարակությունը փոխվում է»,- ասում է դե Վաալը:
Facebook Forum