Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի անդրադարձը Փարիզի ահաբեկչությանը


ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, ով երկօրյա այցով գտնվում է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում, նախքան տեղի գործարարաների հետ նախատեսված կլոր սեղանի մեկնարկը՝ հայտարարել է, որ Փարիզում հինգշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը հիշեցում էր այն մասին, որ ահաբեկչություն կարող է տեղի ունենալ ամենուր և ցանկացած պահի: Փենսը նշել է նաև, որ ԱՄՆ-ը չի մեղմացնելու գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում իր ջանքերը:

«Սա պարզապես մեզ բոլորիս հիշեցնում է այն մասին, որ ահաբեկչական հարձակումները կարող են տեղի ունենալ ցանկացած տեղ ու ամեն պահի: Իհարկե, Ինդոնեզիայում և Միացայալ Նահանգներում մարդիկ քաջատեղյակ են այս մասին: Ինչպես նախագահ Թրամփը երեկ նշեց, այս մեծ չարիքի դեմ պայքարում, - «Մենք պետք է ուժեղ և զգոն լինենք»: Այսօր մենք մեր ցավակցությունն ենք հայտնում փարիզեցիներին և աղոթում նրանց համար: Ֆրանսիացիները մեր սրտում են: Իսկ ինդոնեզիացիները կարող են վստահ լինել, որ մենք չենք մեղմացնելու մեր ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում: Ես վստահեցնում եմ, որ ահաբեկչության դեմ պայքարում մեր երկու երկրները շարունակելու են սերտորեն համագործակցել, հատկապես այս անորոշ ժամանակներում»:

Ֆրանսիայում կիրակի օրը կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին, Փարիզում հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհ է դարձել մեկ ոստիկան, կան երկու վիրավորներ:

Նախագահ Ֆրանսուա Օլանդը Շանզ Էլիզեի ահաբեկչությունը «վախկոտ արարք» է որակել:

ԴԱԵՇ-ը պատասխանատվություն է վերցրել Փարիզի ահաբեկչության համար:

Դոնալդ Թրամփը իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիացիներին այս «սարսափելի» հարձակման առթիվ, նշելով որ բռնությունների այս շղթան «դեռ չի ավարտվում»:

Ֆրանսիան շարունակում է զգալ վերջին երկու տարիների ընթացքում ԴԱԵՇ-ի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների հետևանքները, որի արդյունքում զոհվել է ավելի քան 200 մարդ:

XS
SM
MD
LG