Մատչելի հղումներ

Ռուանդան նշում է ցեղասպանության 23-րդ տարելիցը


Այս տարի Ռուանդայում նշվում է թութսի ցեղախմբի և չափավոր հայացքների հարող հութուների ցեղասպանության 23-րդ տարելիցը: Ապրիլի 7-ին Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում երկրի նախագահ Փոլ Կագամեն մասնակցել է սգո ազգային կրակը վառելու արարողությանը: Կրակը վառ կմնա 100 օր:

Ռուանդայի նախագահ Փոլ Քագամեն ապրիլի 7-ին մասնակցեց 1994 թվականին սկսված Ռուանդայի ցեղասպանության 800 հազար զոհերի հիշատակը հավերժացնող կրակի վառման պաշտոնական արարողությունը: Կրակը անմար կմնա 100 օր:

Ամեն տարի Ռուանդայում սգո այս օրերին սահմանվում է խիստ պարետային ժամ, որը հիմնականում տարածվում է գիշերային ակումբների և խանութների վրա:

«Ցեղասպանությունը զգայուն թեմա է այստեղ: Պաշտոնապես հայտարարված սգո 100 օրերին չես էլ ցանկանում ուրախանալ ու ակումբներ հաճախել: Մարդիկ հիշում են իրենց հարազատներին և բոլոր անմեղ նահատակներին», - պատմում է ուսուցչուհի Սամիա Միլիյչենտը:

Այս օրերին, երբ ռուանդացիները սգում են ազգովի, տեղական հեռուստաընկերությունները հեռարձակում են հիմնականում ցեղասպանության թեմայով ֆիլմեր և հեռուստահաղորդումներ:

23-ամյա Պասկելին Կարունրաժը ծնվել է 1994 թվականի ապրիլի 15-ին, բայց երբեք չի նշել իր ծննդյան տարեդարձը, քանի որ այս օրը նաև նրա երկու ծնողների մահվան տարելիցն է:

«Սա իմ մայրն է: Որոշ մարդիկ ասում են, որ արտաքնապես նրան եմ նման: Իսկ սա հայրս է: Կարծում եմ նրան ավելի շատ եմ նման: Ընկերներիցս մեկը այն ինձ տվեց ծննդյանս օրվա առթիվ և այն հիանալի նվեր ու հիշողություն է, որը իսկապես շատ եմ գնահատում», - ասում է Պասկելինը:

Չնայած փողոցներն այսպես դատարկ են մնալու մինչեւ հուլիսի 4-ը, կյանքը կանգնեցնելն անհնար է։ Ինչի ապացույցն են գիշերային ակումբները, որտեղ աշխուժությունը շարունակվում է փակ դռների հետեւում։

XS
SM
MD
LG