Մատչելի հղումներ

Փենսը հաստատել է Հյուսիսային Կորեայի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը


ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը կոշտ դիրքորոշում է որդեգրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ ընդգծելով, որ եկել է «ռազմավարական համբերարատարության դարաշրջանի» վերջը:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը բանակցությունների նպատակով Տոկիո կատարած իր այցի շրջանակներում երեքշաբթի օրը հանդես եկավ նախազգուշացնող հայտարարությամբ՝ ընդգծելով, որ Ճապոնիայի և ԱՄՆ-ի դաշնակցային հարաբերություններն այս դժվար ժամանակաշրջանում ավելի քան անքակտելի են:

«Ինչպես վերջերս նշեցի Հարվային Կորեայում ԱՄՆ-ի նախագահի անունից ՝ ավարտվել է ռազմավարական համբերարատարության դարաշրջանը: Սեղանի վրա են դրված բոլոր խաղաքարտերը: Նախագահ Թրամփը Կորեական թերակղզին միջուկազերծելու ուղղությամբ հաստատակամ է տրամադրված և դրա համար պատրաստ է սերտորեն համագործակցել տարածաշրջանում մեր դաշնակիցների՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, ինչպես նաև Չինաստանի հետ»:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն համաձայնվել է Փենսի հետ, բայց նաև՝ ավելացրել.

«Իհարկե, մենք պետք է ամեն ինչ անենք հակամարտության խաղաղ կարգավորման համար, սակայն կարծում եմ, որ երկխոսությունը հանուն երկխոսության անիմաստ է: Հարկավոր է ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա՝ ստիպելով, որ նա մասնակցի լուրջ բանակացություններին»:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի վերջին ելույթին ի պատասխան Հյուսիսային Կորեան հայտնել է, որ չի դադարի իր հրթիռային փորձարկումները, չնայած միջազգային բոլոր քննադատություններին և ԱՄՆ-ի հետ ներկայիս ծայրահեղ լարվածությանը:

Սպիտակ տան խոսնակ Շոն Սփայսերը հաստատել է, որ ի տարբերություն Օբամայի վարչակազմի՝ ԱՄՆ-ի ներկա վարչակազմի համար եկել է՝ Հյուսիսային Կորեայի հարցում «ռազմավարական համբերարատարության դարաշրջանի» վերջը:

XS
SM
MD
LG