Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփը խոստացել է 1 տրիլիոն դոլար՝ ամերիկյան ենթակառուցվածքների վերականգման համար


A worker at a Pennsylvania Department of Transportation maintenance area in Franklin Park, Pa., along Interstate 79 north of Pittsburgh, uses heavy machinery to move road treatment material from storage to load onto trucks, March 13, 2017.
A worker at a Pennsylvania Department of Transportation maintenance area in Franklin Park, Pa., along Interstate 79 north of Pittsburgh, uses heavy machinery to move road treatment material from storage to load onto trucks, March 13, 2017.

2015 թվականի դեկտեմբերին սկսվեցին Փիտսբուրգի Գրինֆիլդ կամրջի վերակառուցման աշխատանքները: Նման ծրագրերի իրականացումը հնարավոր չէ կատարել տեղական համայնքների միջոցներով: Անհրաժեշտ է դաշնային կամ նահանգային իշխանությունների աջակցությունը:

«Դրա կարիքն ունենք ոչ միայն այստեղ՝ Փիթսբուրգում կամ Արևմտյան Փենսիլվանիայում, այլ՝ ողջ երկրով մեկ: Մեր ենթակառուցվածքները հնացած են և կարիք ունեն վերանորոգման, յուրաքանչյուր միջոց օգտակար է այս նպատակի համար»,- ասում է Փիթսբուրգի բնակիչ Գայ Կոստան։

Նախընտրական քարոզարշավի օրերին նախագահ Թրամփը խոստացել էր մեկ տրիլիոն դոլար տրամադրել ենթակառուցվածքների բարելավման համար: Տեղական իշխանությունները սակայն գիտակցում են, որ այդ գումարներն արագ չեն տրամադրվի:

Փիթսբուրգը հին արդյունաբերական քաղաք է, սակայն ինչպես նման քաղաքներից շատերում, տեղական միջոցների մեծ մասը ծախսվում է նոր ենթակառուցվածքների զարգացման համար, իսկ պահպանման համար միջոցներ չեն տրամադրվում:

«Սա նման է սեփական տանը: Եթե անտեսես խնդիրներն, օրինակ տանիքի հետ կապված, վերջում վերանորոգման փոխարեն ստիպված կլինես փոխել ամբողջ տանիքը»,- ասում է Փիթսբուրգի քաղաքապետ Բիլ Փեդուտոն:

Սակայն բյուրոկրատական գործընթացը չափազանց երկար է տևում:

«Տարիներ է տևում մինչև Վաշինգտոնում հաստատված ծրագրերի համար միջոցները հասնում են տեղական մարմիններին: Այստեղ ևս շուրջ 4 տարի է պետք մինչև այդ միջոցները գործի դրվեն»,- ասում է Փիթսբուրգի բնակիչ Գայ Կոստան:

Գրինֆիլդի կամրջի վերակառուցման աշխատանքները կավարտվեն 2017 թվականի կեսին: Ռիսկային գոտում գտնվող շուրջ 58 հազար այլ կամուրջների ճակատագիրը կախված է նրանից, թե կկարողանա արդյոք նախագահ Թրամփը համոզել ԱՄՆ-ի Կոնգրեսին ենթակառուցվածքների զարգացման համար գումարներ տրամադրել՝ իր նախընտրական խոստումը իրականացնելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG