Մատչելի հղումներ

Սերբիայում ավարտվեցին նախագահական ընտրությունները


Կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում Սերբիայի պահպանողական վարչապետ Ալեքսանդր Վուչիչը ձայների մեծամասնությամբ հաղթեց իր հակառակորդ` օմբուդսմեն Սաշա Յանկովիչին: Վուչիչը կողմ է թե՛ արևմուտքի, թե ՛Ռուսաստանի հետ ավանդական հարաբերությունների զարգացմանը:

Սերբիայի 47-ամյա վարչապետ Ալեքսանդր Վուչիչը կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում հաղթահարելով 50 տոկոսի շեմը՝ առաջ անցավ իր հիմնական հակառակորդ Սաշա Յանկովիչից: Ըստ հարցումների ՝ պահպանողական Վուչիչին կողմ է քվեարկել ընտրողների 55%-ը:

2008 թվականին մասնագիտությամբ իրավաբան Վուչիչը կասեցրել էր Սերբիայի Եվրամիություն մուտք գործելու գործընթացը, որը շրջադարձային էր՝ հաշվի առնելով Սերբական ծայրահեղ աջակողմյան կուսակցության նրա անդամակցությունը 90-ականներին:

Նա նաև դեմ է Կոսովոյի հետ հարաբերությունները բարելավելուն՝ առանցքային նախապայման, առանց որի Բելգրադը չի կարող անդամակցել 28-պետություններից բաղկացած Եվրոպական առևտրային դաշինքին:

Ակնկալվում է, որ Վուչիչը՝ ունենալով համապատասխան դաշնակից նոր վարչապետի պաշտոնում, կվերափոխի նախագահական ինստիտուտը՝ ստեղծելով ղեկավարման նոր մոդել, որը նրան հնարավորություն կտա վերահսկել 7մլն. բնակչություն ունեցող Սերբիայի քաղաքական կյանքն ու ապագան:

XS
SM
MD
LG