Մարտի 15-ի իր որոշման մեջ ԱՄՆ-ի դատավոր Դերիք Ուաթսոնը ժամանակավորապես արգելք է դրել կառավարության վրա՝ Դոնալդ Թրամփի՝ մահմեդական 6 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ-ը արգելելու որոշումը սահմանափակելով:
Ուաթսոնն ասել է, որ որևէ հանգամանք իր որոշման ընդունման պահից փոփոխության չի ենթարկվել, ուստի որոշումը մնում է ուժի մեջ: Այն ներառում է նաև Հավայի նահանգի առաջ քաշած փաստարկները, որ նախագահ Թրամփն ու նրա թիմը խտրականություն են կիրառում մահմեդականների հանդեպ:
Հավայի նահանգի դատախազ Դուգլաս Չինը չորեքշաբթի օրը խոսել է ընդդեմ Թրամփի հրամանագրի Հոնոլուլույի դատարանում:
«Դատարանում ասածս այն է, որ փաստաթղթում գրված բառերը մի գուցե թվան չեզոք, սակայն սա ակնհայտ հակամահմեդական արգելք է»,- ասել է Չինը։
Դատավորի խոսքերով դաշնային իշխանությունների ներկայացրած հրամանագիրը հակասահմանադրական է, քանի որ կառավարաության գործողությունները չպետք է ունենան կրոնական բնույթ:
Նախագահ Թրամփն իր քարոզարշավի ժամանակ խոսել է մահմեդականների մուտքն ԱՄՆ-ը արգելելու մասին, սակայն հետագայում այս մոտեցումը փոխվել է ահաբեկչության հետ կապ ունեցող երկրների քաղաքացիներին արգելելու մոտեցման հետ:
Թրամփի վարչակազմը հերքում է, որ հրամանագիրն ուղղված է ընդդեմ մահմեդականների և նշում, որ այն անհրաժեշտ է ազգային անվտանգության տեսանկյունից:
Facebook Forum