«Անցած տարի Չիկագոյում զենքի միջոցով սպանվել է 4368 մարդ: Այս տարվա հունվարից արդեն ունենք 700 զոհ: Ուզում եմ հարցնել ՝ ի՞նչ է կատարվում Չիկագոյում»,- հայտարարել է նախագահը։
Նախագահն ինքը պատասխանեց այս հարցին:
«Ցավոք մեր ոստիկանությունը հաճախ լավ չի կատարում իր աշխատանքը, որից ամենաշատը տուժում են մեր հասարակության ամենախոցելի խավերը, և դուք այդ ամենի ականատեսն եք: ԱՄՆ-ի շատ համայնքներում բռնությունն ու հանցագործությունները աճ են գրանցում: Շատ տեղերում մեր քաղաքացիներն անվտանգ չեն զգում իրենց արդեն երկար ժամանակ»,- հավելել է նախագահը:
Նախընտրական շրջանում ամերիկյան ոստիկանությանը հաճախ քննադատում էին աֆրոամերիկացիների նկատմամբ խտրականության մեջ: Երկրի տարբեր հատվածներում արձանագրվել էին բողոքի ցույցեր: Նախագահ Թրամփը խոստացել էր ուժեղացնել օրենքի գերակայությունն ու աջակցել ոստիկանությանը: Ոստիկանությունն էլ ի պատասխան աջակցել էր Թրամփին նախընտրական շրջանում:
Ոստիկանության ազգային միության ղեկավար Չաք Քանթերբերին պատմել է, որ Սպիտակ տանը նախագահ Թրամփի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հանցագործությունների և թմրանյութերի տարածման կանխման հետ կապված հարցեր: Բացի այդ, ոստիկանները նախագահին են ներկայացրել ոստիկանության կարիքները:
«Մեր հիմնական խնդիրն է ընդլայնել արհեստավարժ ոստիկանների թիվը»,- ասել է Քանթերբերը:
Ըստ միության ղեկավարի, ոստիկանությունը կարիք ունի կայուն և առանց քրեական անցյալի թեկնածուների, որոնք աշխատանքի կանցնեն իրավապահ մարմիններում, սակայն ոստիկանության դեմ հարձակումների թվի աճի պատճառով կրճատվում է ոստիկանությանը միանալ ցանկացողների թիվը:
Facebook Forum