Ըստ որոշ լուրերի, Յուտայի նախկին նահանգապետ, 56-ամյա Ջոն Հանթսմանը ընդունել է Թրամփի՝ Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Ջորջ Բուշի օրոք հանրապետական Ջոն Հանթսմանը եղել է Սինգապուրում, իսկ նախագահ Օբամայի օրոք՝ Չինաստանում ԱՄՆ-ի դեսպանը: 2012 թվականին Հանթսմանը նաև մասնակցում էր ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարին:
Թրամփը Հանթսմանի թեկնածությունը առաջադրել է Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունների բավականին լարված և զգայուն համարվող շրջանում, երբ Հետախուզությունների դաշնային բյուրոն և Կոնգրեսը դեռ հետաքննում են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտությանն առնչվող մեղադրանքները:
ԱՄՆ-ի հետախուզական վարչությունները Ռուսաստանին մեղադրել էին ՝ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի համակարգի վրա իրականացված հաքերային հարձակումների, ինչպես նաև՝ Թրամփին աջակցելու նպատակով ՝ Հիլարի Քլինտոնի նախընտրական շտաբի էլեկտրոնային նամակների սկանդալային հրապարակումների համար:
Այս բացահայտումների համատեքստում, Թրամփի վարչակազմը շարունակում է հերքել Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած գաղտնի հանդիպումների վերաբերյալ մեդադրանքները: