ԱՄՆ-ի նախագահի պաշտոնամուտից մեկ ամիս անց պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը Սպիտակ տուն ուղարկեց ՝՝Իսլամական պետություն՛՛՝ Դաեշ ծայրահեղական խմբավորումը ոչնչացնելու ծրագիր։ Պենտագոնի պաշտոնատար որոշ անձանց խոսքերով, սա նշանակում է, որ Ամերիկան կարող է ընդլայնել ռազմական իր ներգրավվածությունը Սիրիայում եւ շարունակել ներկա ռազմավարությունն Իրաքում։
2Օ14 թվականին Ջորջ Բուշ ատոմային գերավիակիրն օդային առաջին հարվածները հասցրեց ՝՝Դաեշ՛՛-ի դիրքերին։ Երկու տարի է անցել այդ օրից, հասցվել մի քանի հազար հարված ու այս ավիակիրն այսօր նորից պատրաստվում է դառնալ ԱՄՆ-ի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հանգույց։
Այստեղից F-18 մակնիշի կործանիչների կողմից ամեն օր իրականացվում է միջին հաշվով 16 հարված։
Առաքելությունը հստակ է։ Ավիակրի նավաստիները շուրջօրյա աշխատանք են տանում ՝՝Դաեշ՛՛-ի դիրքերն ամբողջ օրվա ընթացքում թիրախի տակ պահելու համար։ Բայց ավիակրի նավապետ Ուիլ Փենինգթոնի խոսքերով, զորքերը կարող են անել ավելին, քան արվում է այսօր։
՝՝Օրվա կտրվածքով կարող ենք իրականացնել ավելի շատ գրոհներ, իսկ ռազմաօդանավերը կարող են կրել ավելի մեծ թվով հրթիռներ, ռումբեր ու այլ տեսակի զինամթերք՛՛, ասում է նա։
Միջերկրական ծովում ավիակիր ունենալու կարեւորությունն այն է, որ այստեղից հեռու չեն ՝՝Դաեշ՛՛-ի դիրքերը։ Սակայն որքան էլ կարեւոր են ծովից իրականացվող գործողությունները, այս պատերազմում դաշնակից ուժերի կարեւորությունն անտեսելն անհնար է։ Ծովակալ Քենեթ Ուայթսելլն այս առումով նշում է Թուրքիայի տարածքից իրականացվող գործողությունները։
Իսկ այս ընթացքում ՝՝Ջորջ Բուշ՛՛ ավիակիրը, Հունական ափերին կարճ դադար առնելուց հետո, դիրքեր է գրավում Միջերկրական ծովում ու պատրաստվում նոր հարվածներ իրականացնել այստեղից ու Պարսից ծոցից։