Մատչելի հղումներ

Հանրապետականները փառաբանում են իրենց հաղթանակը ամենամյա վեհաժողովում


Հանրապետականները փառաբանում են իրենց հաղթանակը ամենամյա վեհաժողովում
please wait

No media source currently available

0:00 0:02:13 0:00

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը եւ Սպիտակ տան մի շարք այլ պաշտոնյաներ Վաշինգտոնում հինգշաբթի օրը մասնակցեցին Պահպանողական քաղաքական գործառույթ վեհաժողովի ամենամյա հանդիպմանը, որի նպատակը նախագահ Թրամփի շուրջը հանրապետականներին խամախմբելն էր:

“Դուք ընտրել եք նախագահ, որը երբեք չի հանձնվում, երբեք զենքը վայր չի դնում: Նա երբեք դադար չի առնելու, քանի դեռ մենք Ամերիկան նորից հզոր չենք դարձրել”:

Այս խոսքերով հանդես եկավ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը պահպանողական գործիչների ու պահպանողական ընտրյալ պաշտոնյաների Պահպանողական քաղաքական գործառույթ վեհաժողովի հանդիպման ժամանակ: Հանրապետականների ամենամյա հավաք, որի նպատակը հիմնականում Դեմոկրատական կուսակցությանը քննադատելն է: Սակայն այս տարի, երբ երկրի նախագահը հանրապետական է, իսկ Կոնգրեսում մեծամասնություն են կազմում նրա կուսակիցները, վեհաժողովն ավելի շատ նմանվում էր հաղթական երթի, նպատակ ունենալով համախմբել Հանրապետական կուսակցությունը եւ գովեստի խոսքեր ասեն նրա հասցեին, ով ապահովեց հանրապետականների հաղթանակը:

Ավելի վաղ, նույն օրը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռեինս Փրիեբուսը եւ նախագահի օգնական Ստիվ Բենոնը միասին էին հանդես եկել` հերքելու միմյանց միջեւ լարվածության մասին մամուլում տարածված հաղորդագրությունները: Եվ նրանք առիթն օգտագործեցին` հարձակում գործելու համար ընդդեմ միասնական թշնամու, ընդդեմ մամուլի:

Բենոնի խոսքերով, “Մամուլը գլոբալիզացիայի կողմնակից է, որը դեմ է Դոնալդ Թրամփի տնտեսական ազգային օրակարգին”:

Վեհաժողովը, որի մասնակիցների թիվը հասնում էր մի քանի հազարի, լավ հնարավորություն էր Թրամփի վարչակազմի համար ներկայացնելու իրենց օրակարգը, պնդելու, որ կատարում են տրված խոստումները:

Ռեինս Փրիեբուսը հայտարարեց, որ իրենց տրված խոստումներից մի քանիսի իրականացման համար ժամանակ է պահանջվելու: “Խոսքը նոր աշխատատեղերի ստեղծման, աշխատավոր մարդկանց եկամուտն ավելացնելու ու նման մի շարք հարցերի մասին է: Իսկ առայժմ պիտի համախմբվենք` ապահովելու համար, որ նախագահ Թրամփը պաշտոնավարի 8 տարի: Դրա համար բոլորս պիտի լավ աշխատենք”:

Նախագահ Թրամփը, վեհաժողովում հանդես գալով ուրբաթ օրը, խոստացավ, որ առաջին հերթին պաշտպանելու է ամերիկացիների շահերը եւ կառուցելու է, “մեծ, շատ մեծ պատ սահմանի վրա”:

XS
SM
MD
LG