ԱՄՆ-ի արդարադատության և կրթության նախարարությունների համատեղ նամակով չեղարկվեց նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի ՝ԱՄՆ-ի դպրոցներում զուգարաններից ազատ օգտվելու վերաբերյալ հրահանգը, համաձայն որի տրասնգեդներ ուսանողները կարող էին դպրոցներում օգտվել իրենց գենդերային ինքնությանը համապատասխանող զուգարաններից:
Ըստ նամակի առանձին նահանգներն ու տեղական կրթական հաստություններն են պատասխանատու նմանատիպ որոշումների համար, այլ ոչ՝ նահանգային իշխանությունները: Այս որոշումից ժամեր անց, տրասնգենդեր մարդկանց իրավապաշտպան կազմակերպությունները Սպիտակ տան մոտ հանդես եկան բողոքի ցույցով:
«Երեխաները այս երկրում վախենում են այդ մարդուց: Նրանք մտահոգված են, որ երբ վաղը դպորց գնան, պիտի նորից ճնշումների թիրախ դառնան. Սրանք երեխաներ են , ովքեր ամեն օր դպրոց են հաճախում այս մտավախությամբ: Ճնշումները սովորաբար լինում են, թե՛ աշակերտների, թե՛ ուսուցչական անձնակազմի կողմից, իսկ հիմա նաև ԱՄՆ-ի արադադատության նախարարի և նախագահի կողմից: Սա պարզապես անընդունելի է», - հայտարարել է «Տտրանսգենդեր մարդկանց իրավունքների հավասարության ազգային կենտրոնի» տնօրեն Մարա Քայսլինգը:
Օբամայի վարչակազմի հրահանգը հիմնված էր օրենքի 9-րդ կետի վրա, որը վերաբերվում է կրթական հաստատություններում գենդերային ինքանությանն ու սեռական խտրականությանը:
Նահանգային դատավորը այս նոր հրահանգը չի վավերցացրել, ԱՄՆ-ի տարբեր նահանգներում մեկնարկած դատավարությունների պատճառով:
Խնդիը հաջորդ ամիս կքննարկվի ԱՄՆ-ի գերագույն դատարանում, որտեղ կներկայացվի աշակերտ Գեվին Գրիմի գործը, ում Վիրջինիա նահանգի օրենքներով արգելել էին օգտվել տղամարդկանց զուգարանից: