Մատչելի հղումներ

Ջոն Քերրին քննադատել է Իսարայելի քաղաքականությունը


US Israel
US Israel

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի խոսքերով, բոլոր նրանք, ովքեր կողմ են Հորդանան գետի Արևմտյան ափում և Արևելյան Երուսաղեմում հրեական նոր թաղամասերի ընդլայմանը՝ ներկայումս փորձում են պատկերել Իսրայելի ապագան:

«Նրանք հավատում են մեկ պետություն սկզբունքով ավելի հզոր Իսրայելի գաղափարին: Եվ ինչպես հրեական նոր բնակավայրերի կառուցմանը կողմնակից նախարարներից մեկն է նշել,պաղեսինցիների և Իսրայելի տարածքներում«խնդիրը «երկու պետություն» սկզբունքով լուծելու ժամանակաշրջանը ավարտվել է»»:

Իսարայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն 2015 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր, որ իր վարչակազմի տարիներին ինքնիշխան Պաղեստինի պետություն չի ստեղծվի: Քերրիի համոզմամբ, « մեծ Իսրայելում երբեք խաղաղություն չի լինի»:

«Հորդանան գետի և Միջերկրական ծովի միջև ընկած տարածքում նույնաքանակ պաղեստինցիներ և հրեաներ են բնակվում: Նրանք ունեն ընտրություն՝ ապրել միասին մեկ պետությունում, կամ՝ երկու տարբեր պետություններում: Բայց կա մի կարևոր իրողություն, եթե ընտրությունը մեկ պետությունն է, ապա Իսրայելը չի կարող լինել և հրեական, և ժողովրդավար: Երկուսի համատեղումն անհնար տարբերակ է և իրականում չի հանգեցնի խաղաղության»:

Քերրիի խոսքերով, Միացյալ Նահանգները Իսրայելին ամենաշատ աջակցություն ցուցաբերած պետությունն է, և երկու երկրները պետք է հավատարիմ գտնվեն իրենց որդեգրած ժողովրդավարական արժեքներին:

«Մենք չենք կարող աջակցել և պաշտպանել Իսրայելին՝ թույլ տալով , որ խնդիրը «երկու պետություն» սկզբունքով լուծելու իրատեսական տարբերակը մեր աչքի առաջ անէանա»:

Իսրայելի վարչապետը անմիջապես արձագանքել է և կողմնակալ որակել Քերրիի հայտարարությունը:

«Նա, ընդհանուր առմամբ, Իսրայելին մեղադրեց խաղաղություն չցանկանալու մեջ և խանդավառությամբ քննադատեց այն քաղաքականությունը, որը հնարավորություն կտա հրեաներին ապրել իրենց պատմական հայրենիքում, հավերժական մայրաքաղաք Իսրայելում»:

Խնդիրը «երկու պետություն» սկզբունքով լուծելու տարբերակը դիտարկում է Երուսաղեմը որպես Իսայելի և ապագա Պաղեստին պետության մայրաքաղաք: ՄԱԿ-ի ընդունած բանաձևը քննադատում է Արևելյան Երուսաղեմում` ապագա Պաղեստինի մայրաքաղաքում հրեական բնակավայրերի կառուցումը: Նաթանյահուի խոսքերով, խնդիրը կլուծվի միայն պաղեստինցիների հետ ուղիղ բանակցությունների արդյունքում:

XS
SM
MD
LG