Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման ամփոփում է իր վարչակազմի հաջողությունները ահաբեկչության դեմ պայքարում


Obama
Obama

Ֆլորիդայի Մաքդիլ օդային ուժերի բազայում հանդես գալով ՝ նախագահ Բարաք Օբաման ընդգծել է, որ իր վարչակազմը հաջողություններ է գրանցել ահաբեկչության դեմ պայքարում ի շնորհիվ Մերձավոր Արևելքում և Ասիայում նոր գործընկերներ ձեռք բերելու ռազմավարությանը:

«Մենք ստեղծեցինք գործընկերների մի ցանց՝ ամբողջ ծանրությունն ամերիկյան ցամաքային ուժերի վրա թողնելու ու ահաբեկիչների դեմ նրանց օգտագործելու փոխարեն»:

Օբաման նշել է, որ Ալ Քայիդան վնասազերծվել է իր առաջնորդ Օսամա բեն Լադենի վերացնելուց հետո: Նա նաև ասել է, որ հաջողվել է թուլացնել ԴԱԵՇ-ին ի շնորհիվ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների ռազմավարությանը, որը վերացրել է ԴԱԵՇ-ի ֆինանսական աղբյուրները և երիտասարդներին իր շարքերը ներգրավվելու հնարավորությունը:

«Մենք վերացրեցինք ԴԱԵՇ-ի ֆինասկան աղբյուրները, մասնավորապես հարյուր միլիոնավոր դոլարների նավթային և կանխիք դրամի պահուստները: Մեր նպատակն է կոտրել ԴԱԵՇ-ի ողնաշարը: Դրա իրականացման համար մենք երկու տարում ծախսել ենք 10 միլիարդ ԱՄՆ դոլար: Նույն չափի գումարը մենք ծախսում էինք մեկ ամսում Իրաքի պատերազմի օրերին»,- ասել է նախագահը:

Օբաման նաև ասել է, որ այս ամենին հնարավոր է դարձել հասնել առանց խոշտանգումների կիրառման և մահմեդականներին ահաբեկչության հետ կապելու: Ահաբեկչության դեմ պայքարի լավագույն միջոցը, ըստ նախագահի, զարգացումն է:

«Այսպես ենք մենք կանխում հակամարտություններն ի սկզբանե: Այսպես մենք կարող ենք վստահ լինել, որ խաղաղությունը շարունակական է լինելու մեր ջանքերից հետո: Երբ երեխաները հաճախում են դպրոց և մտածում ինքնուրույն, իսկ իրենց ընտանիքներն ապահովված են, նրանք դադարում են կապ ունենալ ծայրահեղականների հետ»:

Օբաման քննադատության ենթարկեց Կոնգրեսը՝ Գուանտանամայի բանտի փակման հարցում իր առջև խոչընդոտներ ստեղծելու համար: Բանտարկյալների թիվը զգալիորեն նվազել է, սակայն նա ասում է, որ Գուանտանամայի բանտի գոյությունը բացասաբար է անդրադառնում ԱՄՆ-ի վարկանիշի վրա:

«Մենք կարող ենք պատժել այդ ահաբեկիչներին և մնալ այնպիսին, ինչպիսին, որ կանք: Իրականում մեր հաջողությունները, կապված մեր արդարադատության համակարգի միջոցով ահաբեկչության դեմ պայքարելու հետ, վերահաստատում են, որ Գուանտանամայի բանտն անհրաժեշտ է վերացնել»:

Հեռացող նախագահը շնորհակալություն է հայտնել ամերիկյան ռազմական ուժերին՝ ԱՄՆ-ի Սահմանադրությունն ու ազատությունը պաշտպանելու համար:

XS
SM
MD
LG