Մատչելի հղումներ

ԱՄՆ-Կուբա հարաբերություններում Կաստրոյի մահը կարող է ունենալ իր դերը


ԱՄՆ-Կուբա հարաբերություններում Կաստրոյի մահը կարող է ունենալ իր դերը
please wait

No media source currently available

0:00 0:01:36 0:00

Բարաք Օբամայի ջանքերով Կուբայի հետ հարաբերությունները վերսկսելուց երկու տարի անց, հարաբերություններում առաջ է գալիս մի նոր խոչընդոտ։ Նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի կողմից ստանձնելուց մի քանի շաբաթ առաջ մահանում է Կուբայի հեղափոխության հայր Ֆիդել Կաստրոն։

ԱՄՆ-ի Կոնգրեսում օրենսդիրները փորձում են հասկանալ, թե արդյոք Ֆիդել Կաստրոյի մահն իրոք կարող է դառնալ ԱՄՆ-ի ու Կուբայի միջեւ հարաբերություններում փոփոխության պատճառ։

Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսական Քրիս Սմիթի խոսքերով, Կուբայի ժողովուրդը պիտի իմանա, որ հարաբերությունները բարելավելու ջանքերը եղել են պարզամիտ ու ծայրահեղ։

՝՝Այդ փորձը ձախողվել է, եւ Միացյալ Նահանգները շարունակելու է համերաշխությունը բոլոր նրանց հետ, ովքեր պաշտպանում են մարդու իրավունքները։ Իսկ Կուբան այն երկիրը չէ, որտեղ հարգում են մարդու իրավունքները՛՛, ասում է նա։

Կոնգրեսական Սմիթը, որը միշտ էլ կարեւորել է Կուբայում մարդու իրավունքների պաշտպանության պահանջը, ասում է, թե կարեւոր փոփոխություն հարաբերություններում գալու է ոչ թե Ֆիդել Կաստրոյի մահով, այլ՝ ԱՄՆ-ի նոր նախագահի պաշտոնավարման փաստով։

Նրա խոսքերով, Դոնալդ Թրամփը կարող է շրջադարձ կատարել ԱՄՆ-Կուբա հարաբերություններում։

Իսկ Թրամփին այս հարցում աջակցելու համար մեծ ջանք չի պահանջվելու Կոնգրեսից, որտեղ մեծամասնություն են կազմում նրա կուսակից հանրապետականները։

Վերլուծաբաններից Ուիլյամ Լեոգրանդի խոսքերով, այնպես ինչպես Օբաման է նախագահական հրահանգով վերահաստատել հարաբերությունները Կուբայի հետ, նախագահական հրահանգով էլ Թրամփը կարող է այն չեղյալ հայտարարել։
Բայց ասենք, որ նաեւ հանրապետականների շրջանում կան օրենսդիրներ, որոնք չեն կարծում, թե կտրուկ փոփոխություն տեղի կունենա շատ մոտ ապագայում։

Ռիք Քրոֆորդի նման այլ հանրապետականներ եւս հավատացած են, որ Կուբայի ժողովրդին օգնելու համար ամենալավ տարբերակը առեւտրին զարկ տալն է։

Սակայն ինչ ուղղությամբ էլ շարժվեն ԱՄՆ-Կուբա հարաբերությունները, Ֆիդել Կաստրոյի մահն ունի այդ հարաբերություններում առնվազն մթնոլորտը փոխելու ներուժ։

XS
SM
MD
LG