Մատչելի հղումներ

Ընդունվել է արեւելյան Ուկրաինայում ԵԱՀԿ-ի ոստիկանական ուժեր տեղակայելու մասին որոշում


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, թե կայացվել է դեպի երկրի արեւելյան անջատողական հատվածներ ԵԱՀԿ-ի կողմից զինված ոստիկանական առաքելություն ուղարկելու մասին համաձայնություն։

Գործարքը կնքվել է Բեռլինում չորեքշաբթի օրը, որին մասնակցել են նաեւ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնորդները։
Դեռեւս պիտի մշակվեն ԵԱՀԿ-ի այս առաքելության, ինչպես նաեւ հրադադարի մասին Մինսկի համաձայնության ճանապարհային քարտեզի մանրամասները։

ԵԱՀԿ-ի ոստիկանական առաքելության առաջնային նպատակն արեւելյան Ուկրաինայում տեղական ընտրությունների ժամանակ անվտանգությունն ապահովելն է, ինչը 2Օ15 թվականին կնքված Մինսկի համաձայնության գլխավոր պայմանն է։

Բելառուսի մայրաքաղաքում Ուկրաինայի, Ռուսաստանի եւ անջատողական ապստամբների միջեւ կնքված համաձայնագիրը կոչ է անում ապակենտրոնացնել իշխանությունը երկրում եւ ընդունել օրենքներ, որոնք թույլ կտային ինքնակառավարում արեւելյան Ուկրաինայում ներկայումս անջատողականների վերահսկողության տակ գտնվող հատվածներում։

XS
SM
MD
LG