Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը անցնում է թղթով քվեարկության՝ կիբերհարձակումներից պաշտպանվելու նպատակով


ԱՄՆ-ում հեռու չեն նախագահական ընտրությունները, եւ քանի որ այս օրերին հաճախ են իրականացվում համակարգչային՝ կիբերհարձակումներ, անվտանգության հարցերով մասնագետներն այս ժամակահատվածը պիտի օգտագործեն ընտրությունների ընթացքում նման հնարավորությունը կանխարգելելու միջոցներ գտնելու համար։

ԱՄՆ-ում վերջին ժամանակներս հաքերային հարձակումներ իրականացվեցին ընդդեմ Դեմոկրատական կուսակցության կոմիտեի։ Հաքերները մուտք գործեցին Իլինոյսի եւ Արիզոնայի գրանցումների համակարգեր։ Երկու այս գործողությունները, ըստ մասնագետների կասկածների, իրականացրել են ռուսները։ Եվ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում սենատոր Մաքքեյնը հետեւյալ հարցն է բարձրացնում։

՝՝Կա՞ հնարավորություն, որ ռուսները կարող են ազդել նոյեմբերյան ընտրությունների արդյունքների վրա՛՛։

Կիբերհարձակումների հարցերով ԱՄՆ-ի հրամանատարության անձնակազմի ղեկավար ծովակալ Մայքըլ Ռոջերսի խոսքերով.

՝՝Կա հնարավորություն, որ որոշակի բնագավառներում կարող է կիրառվել այդ ունակությունը՛՛։

Ծովակալի խոսքերով, լայնատարած հարձակում իրականացնելը շատ դժվար կլինի, քանի որ երկրի 1Օ հազար տարածքներում քվեարկելու սարքերն ու ընթացակարգը լիովին տարբերվում են միմյանցից։
Ինչպես Լուիզիանա նահանգի պետքարտուղար Թոմ Շեդլերն է ասում, իրենց նահանգում քվեարկող սարքերը միացված չեն ինտերնետին, եւ որ քվեարկության արդյունքները պարունակող քարթերը ֆիզիկապես են տեղափոխվում կենտրոնական ընտրական հանձնաժողով, այլ՝ ոչ թե փոխանցվում ինտերնետով։

Սակայն համակարգչային հարձակում իրականացնելու համար, բացի ինտերնետից, կան այլ եղանակներ նույնպես։

Ռայսի համալսարանի մասնագետներից Դեն Ուալաքը հիշեցնում է Ստաքսնեթ անվանումը կրող համակարգչային վիրուսի օրինակը, որը ժամանակին վնասել էր Իրանի միջուկային հաստատությունը։

՝՝Միջուկային այդ հաստատությունը եւս համարվում էր ապահով, եւ այն նույնպես միացված չէր ինտերնետին։ Սակայն Ստաքսնեթը կարողացավ անել իր գործը՛՛։

Նրա խոսքերով, ԱՄՆ-ի ընտրական ապակենտրոնացված համակարգն ապահովում է միայն մասնակի պաշտպանվածություն։

՝՝Պարտադիր չէ, որ նրանք հարձակում իրականացնեն յուրաքանչյուր նահանգի բոլոր մարզերում։ Բավական է, որ նրանք մուտք գործեն այն նահանգների համակարգերը, որտեղ ձայների միջեւ տարբերությունը փոքր է, եւ միայն մի փոքր միջամտությունը կարող է փոխել ամբողջ նահանգի ներկայացրած արդյունքը՛՛։

Շեդլերն ավելացնում է, թե ընտրական համակարգը հաքերային հարձակման ենթարկվելու հնարավորությունների մասին խոսակցություններն ավելի վնասակար են, իսկ խոսակցությունները՝ չափազանցված։
Ի վերջո, ասում են մեծաթիվ փորձագետներ, ամենալավ պաշտպանված միջոցը թղթե քարթերով քվեարկելու եղանակն է։ Այս տարվա ընտրությունների երեք քառորդն ի դեպ, անցկացվելու է հենց այս եղանակով։ Մնացյալ նահանգները նույնպես ցանկանում են հետ վերադառնալ թղթով քվեարկությանը, սակայն երկու ամիսը բավարար չէ դա իրականացնելու համար։

XS
SM
MD
LG