Մատչելի հղումներ

«Դաեշ»-ի խոսնակը սպանվել է


Կոալիցիոն ուժերի՝ Սիրիայում օդային հարվածների հետևանքով մահացել է «Դաեշ» ահաբեկչական խմբավորման խոսնակ Մուհամեդ Ալ-Ադնանին:

Երեքշաբթի օրը, Պենտագոնը տեղեկացրել է, որ կոալիցիոն ուժերը ճշգրիտ օդային հարվածներ են ուղղել դեպի Սիրիայի սահմանին գտնվող Ալ-Բաբի տարածք: Հարվածների նշանակետը եղել է «Դաեշ» ահաբեկչական խմբավորման խոսնակ Աբու Մուհամեդ Ալ-Ադնանին: Սակայն Պենտագոնը չի հաստատել Ադնանիի մահվան իսկությունը:

Նույն օրը «Դաեշ» խմբավորման «Ամաք» կոչվող լրատվական գործակալությունը հայտարարել է, թե Ալ-Ադնանին սպանվել է՝ Հալեպում ռազմական գործողությունները ճնշելուն ուղղված գործողություններին հետևելիս:

Չորեքշաբթի օրը, Ռուսաստանն իր վրա է վերցրել «Դաեշ» խմբավորման խոսնակի սպանության պատասխանատվությունը: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդած տվյալների համաձայն Սիրիայում Su-34 ռմբակոծչի օդային հարվածների հետևանքով, երեքշաբթի օրը 40 զինյալ է մահացել այդ թվում նաև Աբու Մուհամեդ Ալ-Ադնանին:

Ալ-Ադնանին, ում իրական անունը Թահա Սոբհի Ֆալահա էր շարունակաբար կոչ էր անում արևմուտքի վրա հարձակումներ գործել: Նա ծնվել է Սիրիայի հյուսիսային հատվածում գտնվող Իդլիբ քաղաքում, այնուհետև տեղափոխվել է Իրաք` միանալով Ալ-Քաիդա ահաբեկչական խմբավորմանը:

Կարճ ժամանակ անց նա դարձել է «Դաեշ»-ի ձայնը: Նա բազմաթիվ ձայնագրություններ է տարածել համացանցում, որոնցում խմբավորման հետևորդներին քաջալերել է սպանել ԱՄՆ-ի և դրան աջակցող կոալիցիայի անդամ երկրների բնակիչներին:

Ալ-Ադնանիի մահը լուրջ հարված է ահաբեկչական խմբավորման համար, որը արդեն իսկ սկսել էր նահանջել Սիրիայի և Իրաքի տարածքում:

«Դաեշ»-ի խոսնակը սպանվել է
please wait

No media source currently available

0:00 0:01:35 0:00

XS
SM
MD
LG