Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը հայտնվել է ուժեղ քննադատության ներքո


ԱՄՆ-ի նախագահական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե իր դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթընը երկրի Գերագույն դատարանի դատավորների պաշտոններում կնշանակի լիբերալ գործիչների, որոնք կվերացնեն հրազեն կրելու ամերիկացիների սահմանադրական իրավունքը։ Ելույթ ունենալով Հյուսիսայի Քարոլինայի Ուիլմինգթոն քաղաքում՝ Թրամփն ասել է.

՛՛Հիլարին ուզում է վերացնել, լիովին վերացնել Սահմանադրության երկրորդ փոփոխությունը։ Ի դեպ, եթե Քլինթընը հասնի նրան, որ ընտրի իր ուզած դատավորներին, ժողովուրդ, այլեւս ոչինչ չեք կարողանալու անել՛՛։

Թրամփի քաղաքական հակառակորդներն անմիջապես կառչել են նրա մեկնաբանությունից՝ այն ներկայացնելով որպես Քլինթընին կամ դատավորներին սպանելու կոչ։

Միլիարդատեր ձեռնարկատերը հերքում է բռնություններ կիրառելու կոչով հանդես գալու մասին իր դեմ հնչող մեղադրանքները, ամերիկյան ՝՝Fox News՛՛ հեռուստակայանին տրված հարցազրույցում ասելով, թե ինքը պարզապես նշել է, որ Քլինթընը ցանկանում է ամերիկացիներին իրենց տներում թողնել անպաշտպան։

XS
SM
MD
LG