Հիսուն մարդ է զոհվել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օրլանդո քաղաքի համասեռականների “Փալս” գիշերային ակումբում, որտեղ կիրակի օրը վաղ առավոտյան մի մարդ խառը կրակ է բացել հավաքվածների ուղղությամբ: Սա ԱՄՆ-ի պատմության մեջ զանգվածային սպանությունների շարքում զոհվածների թվով ամենամեծ հարձակումն է:
Առնվազն 53 այլոք տեղափոխվել են հիվանդանոցներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով: Ոստիկանությունը կրակել-սպանել է հարձակումն իրականացրած անձնավորությանը: Ինչպես ոստիկանության պաշտոնատար անձինք են ասում, հարձակվողը նախապես լավ պատրաստված է եղել, ով իր հետ կրել է հրացան, մի նռնակ ու “այլ սարքավորում”:
Այժմ հարցաքննում են աֆղանստանցի 29-ամյա մի երիտասարդի: