Մատչելի հղումներ

«EgyptAir»-ի աղետը ուշադրությունը սևեռում է դեպի ավիացիոն անվտանգությունը


Los Angeles International Airport in California
Los Angeles International Airport in California

Չնայած «EgyptAir»-ի աղետի պատճառները դեռ պարզ չեն, ԱՄՆ-ի օրենսդիրները բարձրացնում են օդանավակայանների անվտանգության գործընթացի հարցը:

«EgyptAir»-ի աղետը հարցեր և մտահոգություններ է բարձրացնում ԱՄՆ-ում օդանավակայանների արդեն իսկ ռեկորդային երկարության հասնող հերթերի և անվտանգության անվերջ թվացող ստուգումների պայմաններում: Հանրապետական կոնգրեսականներից Էդ Ռոյսի նման շատ օրենսդիրներ «Դաեշ» ահաբեկչական խմբավորումն են մատնանշում նախորդ շաբաթ իրականացված աղետի կապակցությամբ:

«Գիտենք, որ նրանց հաջողվել էր ոչնչացնել Եգիպտոսից Ռուսաստան թռչող օդանավը: Գիտենք նաև, որ նրանք աշխատում են որսիչ սարքերի կողմից չհայտնաբերվող պայթուցիկներ պատրաստելու ուղղությամբ»:

An EgyptAir Airbus A320
An EgyptAir Airbus A320

Քանի դեռ չեն հերքվել ահաբեկչական վտանգի հավանականության մասին օրենսդիրների կասկածները, արդեն իսկ բավարար աշխատակիցներ չունեցող օդանավակայանների անվտանգության աշխատակիցների ուսերին հավելյալ բեռ կարող է ավելանալ:

Տրանսպորտի անվտանգության գործակալությունից Փիթըր Նիֆենջերը պնդում է, որ անցած տարվա համեմատ օդանավակայաններում անվտանգության ստուգումների գործընթացը զգալիորեն բարելավվել է:

«Ես վստահ եմ, որ Տրանսպորտի անվտանգության գործակալությունը ի վիճակի է կանխել, հայտնաբերել և չեզոքացնել մեր ավիացիոն համակարգին ուղղված ցանկացած վտանգ»:

Անվտանգության գործողությունների աճի հետ մեկտեղ, մարդկանց համբերության բաժակը լցվում է, քանի որ ԱՄՆ-ի օդանավակայաններում որոշ ուղևորներ ստիպված են ժամերով հերթ կանգնել իրենց ինքնաթիռին հասնելու համար:

Washington's Ronald Reagan National Airport
Washington's Ronald Reagan National Airport

ԱՄՆ-ը պատրաստվում է ամառային ճամփորդությունների սեզոնի բացմանը, իսկ Սպիտակ տան խոսնակ Էրիք Շուլցը պարզաբանում է, որ առաջնահերթը անվտանգությունն է:

«Բնականաբար մեր առաջնային նպատակը մարդկանց անվտանգությունն է: Տրանսպորտի անվտանգության գործակալությունը պետք է շարունակի անվտանգության մանրակրկիտ ստուգումները և մենք մեր չափանիշները չենք իջեցնելու զուտ հարմարավետության համար»:

Իսկ օդանավեր կործանելու ահաբեկիչների կարողությունների շուրջ մտահոգություններն ավելի կմեծանան կամ կպակասեն, երբ պարզ դառնան «EgyptAir» ավիաուղիներին պատկանող օդանավի կործանման պատճառները։

XS
SM
MD
LG