ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընն ուրբաթ օրը զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ: Փոխնախագահը ողջունել է Վիեննայում մայիսի 16-ին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ անցկացված քննարկումների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ձեռքբերված համաձայնությունը: Նա նաեւ ողջունել է ԵԱՀԿ-ի առաքելությունն ընդլայնելու եւ ԵԱՀԿ-ի հետաքննիչ մեխանիզմների մասին համաձայնությունը վերջնական տեսքի բերելու երկու ղեկավարների խոստումները:
Ջո Բայդընը հորդորել է շարունակել հարգել հրադադարը եւ շեշտել խնդրի համապարփակ կարգավորման համար հունիսին ծրագրված քննարկումների կարեւորությունը: