Մատչելի հղումներ

Իրանը Քիմ Քարդաշյանին մեղադրում է գաղտնի գործակալ լինելու մեջ


Kim Kardashian
Kim Kardashian

Իրանի հեղափոխական գվարդիան, որը պատասխանատու է երկրում տեղի մշակույթի և այլ երկրների ազդեցության վերահսկողության համար, համացանցի աստղ Քիմ Քարդաշյանին մեղադրել է Միացյալ Նահանգների գաղտնի գործակալ լինելու մեջ:

Իրանի հեղափոխական գվարդիայի Կազմակերպված կիբերտարածության հանցանքների բաժնի խոսնակ Մոսթաֆա Ալիզադեն Քիմ Քարդաշյանին մեղադրել է «Instagram» սոցիալական կայքի համար աշխատելու մեջ, ըստ ում, նրանք նշանակետի տակ են առել երիտասարդ կանանց և ազգաբնակչությանը, փորձելով նրանց մեջ մահմեդական կրոնի օրենքներին դեմ հանդիսացող ապրելակերպ քարոզել:

Մոսթաֆա Ալիզադեի խոսքերով, Քարդաշյանը նորաձեւության հայտնի մոդել է, և «Instagram»-ի գործադիր տնօրենը իբր ասել է նրան որ նրա նկարները պետք է տեսանելի լինեն Իրանի բնակչությանը: Նրա կարծիքով, խոսքը մեծ գումարների մասին է և իրենք այս հարցը շատ լուրջ են ընդունում:

Instagram
Instagram

Այս գործողությունը Իրանի հեղափոխական գվարդիայի «Operation Spider 2» կոչվող գործողությունների մի մասն է կազմում, որը փորձում է կանգնեցնել Իրանի տարածքում «Instagram» և «Facebook» սոցիալական կայքերի անօրինական օգտագործումը, կայքեր, որոնք այս երկրի իշխանությունների կողմից համարվում են ապօրինի: Կազմակերպված կիբերտարածության հանցագործությունները հետաքննող բաժինը տեղեկացնում է, որ իրենք ձերբակալել են «Facebook»-ի 350 էջերի օգտատերերի, նրանց մեղադրելով այլազանություն խրախուսելու, ընտանիքի հասկացողությունը մերժելու և թուլացնելու, կրոնական արժեքները և հավատալիքները ծաղրելու, բարոյական կարգերից դուրս պահելաձևը խրախուսելու և երիտասարդ կանանց անձնական լուսանկարները ցուցադրելու մեջ:

Kim Kardashian and Kanye West
Kim Kardashian and Kanye West

Մինչ Քարդաշյանի գաղտնի գործակալ լինելու միտքը կարող է ծիծաղելի հնչել, Իրանում նման կասկածների համար պատժամիջոցները բավականին խիստ են: Վերջերս իրանցի մի գործարարից, ըստ որոշ տեղեկությունների՝ ստիպողաբար խոստովանություն էին կորզել, և Իրանի Հեղափոխական գվարդիայի տեղեկացմամբ 170 անձանց նախազգուշացում է տրվել, որոնցից 29-ը կարող են դատապարտվել: Գվարդիայի նշանակետի տակ առնված «Instagram»-ի էջերի որոշ մասը դեռևս շարունակում է համացանցում գործել, չնայած, որ դրանց օգտատերերից մի քանիսը լքել են Իրանը:

Ասենք, որ «Instagram»-ը հրաժարվում է այս մեղադրանքների հետ կապված որևէ հայտարարություն անել, իսկ Քիմ Քարդաշյանը դեռևս չի արձագանքել իրեն գաղտնի գործակալ կոչելու Իրանի հայտարարությանը:

Իրանը Քիմ Քարդաշյանին մեղադրում է գաղտնի գործակալ լինելու մեջ
please wait

No media source currently available

0:00 0:04:01 0:00

XS
SM
MD
LG