Մատչելի հղումներ

Դավութօղլուն հրաժարվում է պաշտոնից՝ Էրդողանի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով


Turkish Prime Minister Ahmet Davutoglu
Turkish Prime Minister Ahmet Davutoglu

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտնել է, որ չի պատրաստվում մասնակցել իշխող կուսակցության ղեկավարի ընտրություններին, ինչը նշանակում է, որ նա կլքի ներկայիս պաշտոնը:

Անկարայում հինգշաբթի օրը Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) գործադիր հանձնաժողովի հանդիպումից հետո երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ կուսակցության համախմբման համար անհրաժեշտ է ղեկավարի փոփոխություն: Նա ասել է, որ կուսակցությունը հրատապ հանդիպում է ունենալու մայիսի 22-ին նոր ղեկավար ընտրելու նպատակով:

«Ես չեմ պատրաստվում իմ թեկնածությունը առաջադրել կայանալիք արտակարգ համագումարի ժամանակ: Մեր կուսակցությունը պետք է համագումարը անցկացնի միասնաբար և համերաշխությամբ: Դա չպետք է քննարկումների առարկա դառնա, քանի որ Արդարություն և զարգացում կուսակցության ճակատագիրը որոշիչ է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև՝ տարածաշրջանի ճակատագրի համար»:

Turkey's President Recep Tayyip Erdogan and Prime Minister Ahmet Davutoglu
Turkey's President Recep Tayyip Erdogan and Prime Minister Ahmet Davutoglu

Դավութօղլուն նշել է, որ կշարունակի, իր խոսքերով, ՝՝պայքարել՛՛ որպես իշխող կուսակցության օրենսդիր: Նա նաև հավատարմության խոստում է տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:

Թուրքական մամուլի տվյալներով, Դավութօղլուն պատրաստվում էր Միացյալ Նահանգներ այցելել մայիսի 2-ին նախագահ Օբամայի և փոխնախագահ Բայդենի հետ հանդիպման նպատակով: Սակայն ըստ որոշ աղբյուրների, նրա այս քայլը զայրացրել է Էրդողանին և ճամփորդությունը չեղյալ է հայտարարվել:

Էրդողանն ու Դավութօղլուն հանդիպել էին չորեքշաբթի օրը, սակայն նրանց չէր հաջողվել համաձայնության գալ: Դավութօղլուն չի աջակցել Էրդողանի որոշ նախագծերի, ներառյալ սահմանադրական այն փոփոխությունը, որը նախատեսում է իշխանության ավելի մեծ լծակներով օժտել նախագահական համակարգը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Արդարություն և զարգացում կուսակցության 50 հոգուց բաղկացած գործադիր ղեկավարների խումբը Դավութօղլուին զրկել էր տեղական և մարզային ղեկավարների նշանակելու լիազորություններից:

Ղեկավարության այս փոփոխությունը կատարվում է Թուրքիայի համար շատ կարևոր քաղաքական շրջանում, երբ այն փորձում է դառնալ Եվրամիության անդամ երկիր, կնքել փախստականների ներհոսքի վերաբերյալ գործարք, և պայքարել ՝՝Դաեշ՛՛-ի ու քուրդ զինյալների դեմ:

Դավութօղլուն հրաժարվում է պաշտոնից՝ Էրդողանի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով
please wait

No media source currently available

0:00 0:02:20 0:00

XS
SM
MD
LG