ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին, պատասխանելով "Ամերիկայի Ձայն"-ի հայկական ծառայության հարցին, թե արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում հայկական ու ադրբեջանական կողմերի միջեւ կրակի դադարեցման հարցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից վերջին ժամանակներս ստանձնած միակողմանի դերը ստվեր չի գցում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի վրա, եվ ո՞րն է ներկա պահին Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԱՄՆ-ի դերը, պատասխանել է.
՝՝Մենք շարունակում ենք աջակցել ՄԱԿ-ի գործընթացը ու դեռեւս հավատում, որ դա է առաջ գնալու ուղին, ամենալավ ուղին։ Ինչպես գիտեք, Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Ուորլիքը տարածաշրջան է այցելել ռուս եւ ֆրանսիացի իր պաշտոնակիցների հետ, ու հստակեցրել մեկ անգամ եւս, որ մենք ցանկանում ենք, որ կողմերն անմիջապես վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։
Մենք հաստատակամորեն ենք տրամադրված, որ հարատեւ խաղաղության հասնելու համար հարկավոր է կողմերի հետ աշխատել ՄԱԿ-ի միջոցով՛՛, հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակ Ջոն Քըրբին։
Պետդեպարտամենտից "Ամերիկայի Ձայն"-ի հայկական ծառայությանն ավելի ուշ տեղեկացրին, որ Քըրբին սխալմամբ է ԵԱՀԿ-ի փոխարեն կիրառել ՄԱԿ հապավումը: