Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հյուընկալել է գագաթաժողով, որին մասնակցում են 3Օ երկրների առաջնորդներ: Գագաթաժողովի նպատակը մահմեդական ժողովուրդների միջև առկա տարաձայնությունները հաղթահարելն է:
Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթաժողովում ամենաբարձր դիրքեր զբաղեցնող մասնակիցներն են Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը և Իրանի նախագահ Հասսան Ռուհանին, որոնց երկրները տարաձայնություններ ունեն Եմենի և Սիրիայի հակամարտությունների շուրջ:
Ստամբուլում գագաթնաժողովին մասնակցելու են եկել 56 ազգերի ներկայացուցիչներ ներառյալ 33 նախագահներ և վարչապետներ: Քննարկվելիք թեմաները ընդգրկում են Պաղեստինյան տարածքները, Լիբիան, Եմենը, Սիրիան և Լեռնային Ղարաբաղի ընթացող հակամարտությունը:
Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, թե ինքը “մինչեւ վերջ” պաշտպանում է Ադրբեջանին: Ինչպես “ԲիԲիՍի” բրիտանական լրատվական գործակալությունն է հիշեցնում իր ընթերցողներին, Թուրքիան սերտ հարաբերություններ ունի Բաքվի հետ, սակայն չունի հարաբերությունների Հայաստանի հետ:
Գագաթաղողովի ժամանակ Թուրքիան Եգիպտոսից ստանձնելու է Իսլամական համագործակցություն կազմակերպության նախագահությունը:
Սակայն մինչ Թուրքիան ստանձնել է հավաքույթի կազմակերպչի դերը, նրա իսկ դերը մահմեդական աշխարհում հարցականի տակ է: Դրա պատճառներից մեկը նախագահ Էրդողանի և 2013 թվականին պաշտոնանկ արված Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մորսիի սերտ կապերն էին:
Եգիպտոսի ներկա նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդուլլահը հրաժարվել են մասնակցել գագաթաժողովին: