Մատչելի հղումներ

Եվրոպան կանգնած է, փախստականների և փոքրամասնությունների հանդեպ բռնությունների տանող ճանապարհին


Freedom House Report 2016
Freedom House Report 2016

Ըստ Ամերիկյան «Ֆրիդըմ հաուս» վերլուծական կենտրոնի ներկայացրած հերթական տարեկան հաշվետվության, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Բալկաններում և Եվրասիական երկրներում ժողովրդավարության գերագույն մարտահրավերներից մեկը խորապես ոչ ազատական մտածողությամբ քաղաքական գործիչների տարածումն է:

«Նեյշընս ին Թրանզիթ 2016» զեկույցի համաձայն, ներգաղթի ճգնաժամը և աղավաղված տնտեսական խնդիրները սպառնում են թե՛ Եվրամիության գոյատևմանը, թե՛ Եվրասիայի արմատավորված բռնապետություններում կայունությանը: Ամերիկյան «Ֆրիդըմ հաուս» վերլուծական կենտրոնն արդեն 21 տարի տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, Բալկաններում և Եվրասիական երկրներում ժողովրդավարության մակարդակի մասին:

Զեկույցի համաձայն, Եվրոպայում դեմոկրատիայի գերագույն մարտահրավերը խորապես ոչ ազատական մտածողությամբ քաղաքական գործիչների տարածումն է: «Նեյշընս ին Թրանզիթ» ծրագրի տնօրեն Նեյթ Շենքանի խոսքերով, Եվրոպայի մի շարք քաղաքական գործիչների և կուսակցությունների համար սովորական երևույթ է դարձել այն կարծիքը, որ Եվրոպան կանգնած է մահմեդական ներխուժման եզրին: Նրա կարծիքով, այսպիսի մտածելակերպը խարխլում է ժողովրդավարությունը՝ ժխտելով դրա հիմնարար գործոններից մեկը՝ օրենքի առջև հավասարությունը: Ըստ Շենքանի, վտանգ կա, որ այսպիսի ատելությամբ լի և խելացնոր կարծիքները կարող են տանել դեպի Եվրոպայում փախստականների և փոքրամասնությունների հանդեպ բռնություններ:

Migrants and refugees
Migrants and refugees

Նախկին Խորհրդային Միության երկրների առումով զեկույցը տեղեկացնում է, որ զարգացման մերժման ամենամեծ գործոնը Ռուսաստանում ավտորիտարիզմի վերադարձն է հանձինս Վլադիմիր Պուտինի: Նախկին խորհրդային 15 երկրներից 7-ը ղեկավարվում են բռնապետների կողմից, ովքեր ղեկավարել են 10-ից ավելի տարիներ: Տարածաշրջանում հաստատուն դարձած ավտորիտար ռեժիմի կայունությանը այժմ սպառնում է նավթի գների անկումը:

Շենքանի խոսքերով, Ռուսաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի և Ադրբեջանի նման վառելիք արտահանող երկրները իրենց տնտեսությունը ավազի հատիկների վրա են կառուցել: Նա ասում է, որ երբ վառելանյութի գինը բարձր էր, դրա եկամուտը գնում էր նախագահների հետ սերտ կապեր ունեցող անձանց գրպանները։ Այդ նախագահներն այժմ կկանգնեն իրենց սխալ կառավարման հետևանքների առջև:

Red Square in Moscow.
Red Square in Moscow.

Ինչ վերաբերում է Հայաստանին, զեկույցի ներկայիս տրամադրած տվյալներով, 2014 և 2015 թթ միջև ժողովրդավարության, ընտրությունների գործընթացի և մամուլի ազատության առումով զգալի դրական փոփոխություններ չկան: Հայաստանի վերաբերյալ մանրամասն զեկույցը դեռևս հրապարակված չէ:

Ընդհանուր առմամբ տարածաշրջանի 12 երկրներում ժողովրդավարական հասարակության սանդղակում անկում է արձանագրվել: Անկման մեծագույն ցուցանիշը գրանցվել է Մակեդոնիայում ու Տաջիկստանում: Եղել են նաև որոշակի ձեռքբերումներ Ուկրաինայում, Կոսովոյում և Բելառուսում:

XS
SM
MD
LG