Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսականը կոչ է անում ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին հատկացվող օժանդակությունը


Լեռնային Ղարաբաղում շարունակվող բախումների կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը։

՝՝Չափազանց մտահոգիչ է անցած մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիան։ Մի շարք տեղեկությունների համաձայն, այդ գործողությունների արդյունքում ավելի քան 1ՕՕ հայ է զոհվել։ Հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը եւ ես հորդորել ենք, որ Ադրբեջանը, Միջուկային անվտանգության գագաթաժողովի կողմից տրված հնարավորությունները կիրառելով, շարունակեր խաղաղ գործընթացը՛՛, ասված է հայտարարության մեջ։

՝՝Սակայն փոխարենը, Ադրբեջանի նախագահ Ալիեւը նոր հարձակումներ է իրականացնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի։ Ես հաստատակամորեն դատապարտում եմ այդ ագրեսիան ու հավատում, որ Ադրբեջանի համար ԱՄՆ-ի նախատեսած օժանդակությունը կընդհատվի, քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել ագրեսիան, չի դատապարտել բռնությունները ու քանի դեռ չի նվիրվել հակամարտությունը խաղաղ եղանակով լուծելու գործին՛՛, գրում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Բրեդ Շերմանը։

XS
SM
MD
LG