Մատչելի հղումներ

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել՝ ի պաշտպանություն քրիստոնյաների ու այլ փոքրամասնությունների


에드 로이스 미 하원 외교위원장이 외교위 청문회에서 발언하고 있다. (자료사진)
에드 로이스 미 하원 외교위원장이 외교위 청문회에서 발언하고 있다. (자료사진)

ԱՄՆ-ի Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել՝ ի պաշտպանություն Սիրիայի ու Իրաքի քրիստոնյաների ու այլ փոքրամասնությունների իրավունքների: Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանությանը:

Մարտի երկուսի առավոտյան ԱՄՆ-ի Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած թիվ 75 բանաձևը արտահայտում է Կոնգրեսի մոտ եցումը, ըստ որի՝ ով էլ բռնություններ ու դաժանություններ կիրառի քրիստոնյաների ու այլ էթնիկ ու կրոնական խմբերի նկատմամբ՝ ներառյալ եզդիների, թուրքմենների և այլոց, նրանք ովքեր թիրախավորում են վերոհիշյալներին՝ հատկապես ազգային ու կրոնական հատկանիշների հիման վրա, իրագործում են, բանաձևի խոսքերով, «պատերազմական հանցագործություն», «հանցագործություն մարդկության դեմ», ու «ցեղասպանություն»: Բանաձևը առաջարկվել էր ընդունել դեռևս 2015 թ-ի սեպտեմբերին կոնգրեսական Աննա Էշյուի ու կոնգրեսական Ջեֆ Ֆորթենբերրիի կողմից և դրվել էր քննարկման Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի կողմից՝ միաձայն ընդունվելով, քանի որ ուներ և՛ հանրապետական, և՛ դեմոկրատական կուսակցությունների ավելի քան 200 կոնգրեսականի աջակցությունը:

Կոնգրեսական Թրաութը, խոսելով բանաձևի մասին, շեշտեց նրա կարևորությունը. «Եթե մենք ժամանակին համապատասխան մոտեցում ու դիրքորոշում ցուցադրեինք Հայոց ցեղասպանության հարցում, ապա այժմ կանգնած չէինք լինի այսպիսի նմանատիպ խնդրի առջև»:

Իր դիտարկման մեջ հանձնաժողովի ղեկավար հանրապետական Ռոյսը նշեց բազմաթիվ լսումների մասին, որ կոմիտեն ունեցել է ցեղասպանության հարցի շուրջ և ներկայացրեց Մերձավոր Արևելքի այդ հինավուրց և բնիկ քրիստոնյա համայնքները, որոնք ամբողջապես զրկվել են իրենց բնակության վայրերից, այնտեղ ուր հաստատվել է «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողությունը:

Բազմաթիվ քրիստոնեական ու ազգային կազմակերպություններ, ինչպես՝ «Ի պաշտպանություն Քրիստոնյաների» կազմակերպությունը, իրենց շնորհակալական ուղերձն են հղել Կոնգրեսի հանձնաժողովին՝ «իրերն իրենց անունով կոչելու և վերոհիշյալ երևույթները ցեղասպանություն որակելու» համար:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նույնպես իր դրվատանքի խոսքերն ուղղեց հանձնաժողովին.

«ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակը ողջունում է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 75 բանաձևի ընդունումը: Եվ ես համաձայն եմ կոնգրեսական Թրաութի այն դիրքորոշման հետ, որ դա ժամանակին Հայոց ցեղասպանության դատապարտման խնդրի նկատմամբ մեր անտարբերության արդյունքն է, որ այսօր նման կերպ են վարվում քրիստոնյաների ու այլ փոքրամասնությունների հետ», - ասել է Արամ Համբարյանը:
Այս բանաձևի ընդունումը հաջորդեց Եվրոպական խորհրդարանի կողմից անցյալ ամիս ընդունված նմանատիպ բանաձևին, որը ճանաչում է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Մերձավոր Արևելքի կրոնական ու ազգային փոքրամասնությունների դեմ իրագործվող համակարգված զանգվածային սպանությունները և պատիժները իբրև ցեղասպանություն:

XS
SM
MD
LG