Մատչելի հղումներ

Հայաստանում խտրականության դեմ պայքարի առաջընթաց է նկատվում


Հայաստանում խտրականության դեմ պայքարի առաջընթաց է նկատվում
Հայաստանում խտրականության դեմ պայքարի առաջընթաց է նկատվում

Մարտի մեկը Զրո խտրականության օրն է։ Այն միջազգային տոն է, որը խրախուսում է զանազանությունը և ճանաչում բոլոր մարդկանց հավասարությունը։ «Ամերիկայի Ձայն»- ին տված հարցազրույցում «Ֆրիդըմ հաուս» վերլուծական կենտրոնի ներկայացուցիչը նաև անդրադառնում է խտրականության հարցին Հայաստանում:

Միավորված ազգերի կազմակերպությունը մի շարք այլ նմանատիպ հաստատությունների հետ միասին ակտիվորեն նպաստում է Զրո խտրականության օրվա լուսաբանմանը: Այս տոնի կապակցությամբ մարտի մեկին զանազան միջոցառումներ են կազմակերպվում մարդկային կյանքը գովաբանելու համար՝ անկախ նրանց տարիքից, սեռից, սեռական կողմնորոշումից, ազգությունից, ազգային պատկանելությունից, մաշկի գույնից, քաշից, մասնագիտությունից, կրթությունից և կրոնից:

Զրո խտրականության օրվա այս տարվա կարգախոսն է՝ «Դուրս արի՛ և մեկնի՝ր ձեռքերդ», որը միջազգային հանրությանը խրախուսում է միավորվել և հարգել միմյանց միջև առկա տարբերությունները:

Այս տոնի խորհրդանիշը թիթեռնիկն է, որը մարդիկ հաճախ օգտագործում են իրենց պատմությունները կիսելու համար՝ մյուսներին քաջալերելով վերջ տալ խտրականություններին:

Աշխարհի մի շարք երկրներում միլիոնավոր կանայք և աղջիկներ բռնության են ենթարկվում, զրկված են բժշկական օգնությունից և կրթության իրավունքից: Գրեթե 80 պետություններում միասեռականությունը պատժելի հանցանք է համարվում և 38 պետություններում ՄԻԱՎ-ի վարակով տառապող մարդկանց մուտքն արգելվում է:

«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում «Ֆրիդըմ հաուս» վերլուծական կենտրոնի փորձագետներից Էլեն Աղեկյանը նշում է, որ հետխորհրդային երկրների կառավարությունների մեծ մասը աչք են փակում խտրականությունների վրա, կամ նույնիսկ դրանք խրախուսում: Նրա խոսքերով, նման քաղաքականությունը խորապես արտահայտված է Ռուսաստանում:

Աղեկյանն ասում է, թե – «Այս երկրներում խտրականություն են դրսևորում թե՛ փոքր խմբավորումները և թե՛ կառավարությունը: Մարդկանց բացասաբար են վերաբերվում, աշխատանք չեն տրամադրում նրանց ազգային պատկանելիության, հաշմանդամ կամ պարզապես կին լինելու պատճառով»:

Էլեն Աղեկյանի խոսքերով, այս երկրներում խտրականության հաղթահարման համար անհրաժեշտ է երեք հիմնական գործոն:

Նա ասում է, թե - «Առաջին հերթին, բոլոր այս երկրներում անհրաժեշտ է ամրապնդել օրենսդրությունը, այնուհետև պետք է այդ փոփոխությունները մտցնել կիրառության մեջ և երրորդը՝ պետք է կրթական ծրագրեր մշակել, որոնք մարդկանց կօգնեն հասկանալ խտրականության տեսակները և խուսափել դրանցից»:

Նրա խոսքերով, Հայաստանում խտրականության դեմ պայքարի առաջընթաց է նկատվում:

Հայաստանում խտրականության դեմ պայքարի առաջընթաց է նկատվում
please wait

No media source currently available

0:00 0:02:35 0:00

Էլեն Աղեկյանը ասում է, – «Վերջերս Հայաստանում դրական դիրքորոշում է նկատվում։ Կառավարությունը քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների հետ քննարկում է օրենսդրությունը խտրականության առումով բարելավելու հարցը: Ես կասեի, որ Հայաստանում խտրականության ենթարկվող ամենախոշոր խումբը կանայք են, այնուհետև սեռական փոքրամասնությունները, հաշմանդամները, նաև ազգային փոքրամասնությունները և կրոնական խմբերը ինչպես՝ Եհովայի վկաները և եզդիները»:

Էլեն Աղեկյանի խոսքերով, Հայաստանում առաջընթացի մեծ հույս կա, որն արտահայտվում է քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների հանդեպ կառավարության վախով: Նրա կարծիքով, Հայաստանի կառավարությունը պետք է շարունակի համագործակցել այս կազմակերպությունների հետ օրենսդրության բարելավման և խտրկանությունների վերաբերյալ բնակչությանը կրթելու շուրջ:

XS
SM
MD
LG