Մատչելի հղումներ

Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի վեհաժողովի դեմ ցույցեր են անցկացվել


ԱՄՆ-ի նախագահ Բ.Օբաման ողջունել է Հարավ-արևելյան Ասիայի երկրների ընկերակցության ղեկավարներին, որոնք երկուշաբթի օրը հավաքվել էին Կալիֆորնիայի «Սաննիլանդզ իսթեյթ» կալվածքում՝ մասնակցելու երկօրյա գագաթաժողովին: Գագաթաժողովը նվիրված էր առևտրի ու անվտանգության հարցերին։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունել է Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության՝ ԱՍԵԱՆ-ի երկրների ղեկավարներին և նշել, որ Միացյալ Նահանգները վերաուղղում է արտաքին իր քաղաքականությունը դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան.

«Սա ներառում է Հարավարևելյան Ասիայի ու ԱՍԵԱՆ-ի փոխներգրավումը, ինչը կենտրոնական դեր ունի տարածաշրջանային խաղաղության և բարեկեցության հաստատման և կարգուկանոն հաստատելու մեր միասնական նպատակի իրականացման գործում, որտեղ բոլոր երկրները կգործեն միևնույն կանոնների համաձայն», - նշել է նախագահ Օբաման:

Հարավարևելյան Ասիայից ԱՄՆ ներգաղթողները նշում են, որ մարդու իրավունքների խաթարումները պետք է օրակարգի գլխավոր թեմա դառնան: Ոմանք Կամբոջայից են, ուր վարչապետ Հուն Սենը գերիշխում է քաղաքականության դաշտում երեսուն տարի շարունակ: Բոնա Չիսֆը ՝՝Կամբոջա-ամերիկյան դաշինք՛՛-ից է.

«Մենք այստեղ ենք այսօր պարզ ասելու Հուն Սենին, որ մենք չենք աջակցում համայնավարներին, բռնապետներին, բռնակալներին: Նրա ժամանակը լրացել է: Հուն Սենը պետք է հեռանա», - ասել է նա:

Մինչ դրսում հավաքվածները Լաոսի կոմունիստներին դատապարտող ցույցեր են անցկացնում, մյուսները քննադատում են Լաոսին ու Վիետնամին՝ իրենց հարևանների նկատմամբ գերիշխանություն ցուցաբերելու համար:

Թաիլանդում 2Օ14 թվականի զինված հեղաշրջման պատճառով ցուցարարներն իրենց բողոքն են հայտնում այս հանդիպմանը այս երկրի վարչապետի մասնակցության դեմ։

Չաո Սուետայեն ցույցի մասնակիցներից է. «Նա չպետք է այց կատարի Միացյալ Նահանգների պես ազատ երկրներ։ Բռնապետները չպետք է մնան այս ազատ երկրում», - ասում է նա:

ԱՍԵԱՆ-ի անդամ չորս երկրներ նաև անդամագրվեցին ԱՄՆ-ի ղեկավարած Միջխաղաղօվկիանոսյան գործընկերությանը:

«Միանալով Միջխաղաղօվկիանոսյան գործընկերությանը՝ Սինգապուրը, Մալայզիան և Բրունեյը իրենց նվիրվածությունը հայտնեցին աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանման բարձր չափանիշներին», - ասել է Բարաք Օբաման:

Ըստ Օբամայի, այս բանակցությունները նոր հնարավորություն կստեղծեն Միացյալ Նահանգների ու Հարավարևելյան Ասիայի աշխատավորների համար: Սակայն ցույցի այս մասնակիցները պնդում են, որ ամենևին համոզված չեն դրանում:

XS
SM
MD
LG