Մատչելի հղումներ

Սիրիայի եւ Ռուսաստանի զինված ուժերը սաստկացրել են հարձակումը Սիրիայի թուրքմենների դեմ


Մինչ Սիրիայի կառավարական ուժերը Ռուսաստանի Զինված ուժերի աջակցությամբ սաստկացրել են հարձակումը Սիրիայի թուրքմենների կողմից վերահսկվող տարածքներում՝ աճող թվով Թուրքիայի քաղաքացիներ են միանում թուրքմենների զինված խմբերին: Մեծ թվով թուրքմեններ ապաստան են գտնել Թուրքիայում:

Անցյալ շաբաթ հազարավոր թուրք ազգայնականներ մասնակցում էին Թուրքիայի Ազգային գործողություն կուսակցության բարձրաստիճան ղեկավար անդամներից մեկի հուղարկավորությանը, որը սպանվել էր Սիրիայի թուրքմենների շարքերում կռվելու ընթացքում:

Քաղաքական խորհրդատու Աթիլլա Եսիլադայի կարծիքով՝ Սիրիայի հակամարտության մեջ ներքաշված թուրք ազգայնականների թիվը մեծանում է: Ըստ նրա՝ Ասադի բանակի ու ռուսների կողմից թուրքմենների նկատմամբ գործողությունները ազգային է դարձնում այդ հարցը: Աթիլլա Եսիլադայի խոսքերով՝ դա պանթուրքական հարց է, ազգայնական այդ կուսակցությունը կարծում է, թե որտեղ էլ թուրքերը ապրեն, լինի Ադրբեջանում, Թուրքմենստանում, թե՝ Սիրիայում, նրանք պատկանում են միևնույն հայրենիքին, ուստի իրենք գնում են պաշտպանելու իրենց հայրենիքը, իրենց արյունակիցներին: Ըստ Եսիլադայի,թուրք ազգայնականները կռվում էին նաև Բոսնիայում:

Թուրքական կործանիչի կողմից ռուսական գրոհային ինքնաթիռի ոչնչացումից ու թուրքմենների կողմից ռուս օդաչուի սպանությունից ի վեր Ռուսաստանի օդային հարվածները ու Սիրիայի վարչակարգի ուժերի հարձակումները սաստիկ ուժեղացան:

Սակայն «Ալ Մոնիթոր» հանդեսի կայքի քաղաքական սյունակավար Քադրի Գյուրսելը կարծում է, որ թուրքմենները Սիրիայում Բաշար ալ Ասադի վարչակարգը տապալելու գործում հսկայական դեր ունեն Անկարայի քաղաքականության համար:

Գյուրսելը կարծում է, որ սուննի թուրքմենները Անկարայի բնական դաշնակիցներն են Սիրիայի վարչակարգը տապալելու գործում: Նրանք զինել են սուննի թուրքմենների գումարտակներ, որոնց կնքել են օսմանյան այն սուլթանների անուններով, որոնք հայտնի էին իրենց օսմանյան սուննի իսլամիզմով: Ըստ Գյուրսելի՝ նրանք պատրանք են ստեղծել, որ բոլոր թուրքմենները Անկարայի դաշնակիցներն են եղել։ Ուստինա կարծում է, թե թուրքմենները այս պատերազմից ամենամեծ կորուստներ ու վնասներ կրողներն են լինելու: Մարտադաշտում Սիրիայի բանակի մի շարք հաղթանակների արդյունքում հազարավոր թուրքմեններ փախչում են Սիրիայից Թուրքիա: Ռուսաստանի հինգշաբթի օրը արված հայտարարության համաձայն՝ իրենք նշմարել են Սիրիա ներխուժելու Թուրքիայի զինված ուժերի գաղտնի նախապատրաստությունները։

Սակայն Ըստ Գյուրսելի, նման միջամտության վտանգավորությունը այն դարձնում է գրեթե անհավանական: Գյուրսելը կարծում է, որ եթե թուրքմեններին պաշտպանելու նկատառումով որոշում կայացվի ներխուժել Սիրիա, Անկարան կներքաշվի մի ճահճի մեջ, որից «չկա է որևէ ելքի ռազմավարություն»:Սակայն դիտորդները նշում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնի է մեծ վտանգներով լի հակամարտություններում ռիսկերը կրկնապատկելու առումով: Հատկապես՝ թուրքմենների աջակցության մեջ այդքան ներդրում ունենալուց հետո, որոնց պարտությունը պետք է վերջնականապես խորհրդանշի Սիրիայի նկատմամբ նրա քաղաքականության տապալումը:

XS
SM
MD
LG