Մատչելի հղումներ

Դեմոկրատական նախագահական չորրորդ բանավեճի տարաձայնությունները ներքին քաղաքականության շուրջ էին


Դեմոկրատական նախագահական չորրորդ բանավեճի տարաձայնությունները ներքին քաղաքականության շուրջ էին
Դեմոկրատական նախագահական չորրորդ բանավեճի տարաձայնությունները ներքին քաղաքականության շուրջ էին

Դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածուները կիրակի երեկոյան հանդիպեցին չորրորդ բանավեճի համար, խոսելով հիմնականում ներքին քաղաքականության շուրջ՝ իրենց տարբերությունները ընգծելու միտումով:

Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսը բանավիճում էին նախագահ Բարաք Օբամայի կառավարման կարևորագույն գործողություններից մեկի՝ արտաքին քաղաքականության առաքելության շուրջ: Երկու թեկնածուները լավատես էին բանտարկյալների փոխանակման և Իրանի միջուկային պայմանագրի ավարտի շուրջ:

Հիլարի Քլինթոնը ասում է,- «36 տարի անց վերջապես մենք մի լավ օր տեսանք և կարծում եմ դեռ շատ լավ օրեր ենք տեսնելու մինչև ամեն ինչ կարգավորվի:

Բեռնի Սանդերսը ասում է,- «Արդյո՞ք պետք է հարաբերությունները կարգավորենք: Այո: Պետ՞ք է այնտեղ դեսպանատուն բացենք: Ոչ»:

Բրուքինգսի հաստատությունից Ջոն Հուդոքը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում խոսում է նախագահական ընտրարշավի ազդեցության մասին:

Ջոն Հուդոքը ասում է,- «Կարծում եմ, որ արտաքին քաղաքականության շուրջ զրույցի ծավալումը դրական է Հիլարի Քլինթոնի համար: Նա ակնհայտորեն ամենափորձառուն է այս հարցի շուրջ և հեշտությանբ խոսում է այս խնդիրների և դրանց բարդությունների մասին»:

Ըստ վիճակագրական տվյալների, Քլինթոնն ու Սանդերսը ձայների թվով շատ մոտ են, սակայն նրանց տարբերությունը նկատելի է, երբ շոշափվում են զենքի և առողջապահության թեմաները:

Մերիլենդի նախկին նահանգապետ Մարթին Օմալին, ով ձայների թվով զգալիորեն զիջում է Քլինթոնին և Սանդերսին, բանավեճի ընթացքում արտահայտվելու բավարար ժամանակ չէր ստանում:

Օմալին ասում է,- «Չենք կարող անընդհատ անցյալի մասին խոսել, հայտարարելով, թե բոլորը թշնամի են»:

Թերևս համացանցում քննարկումների թեմա են դարձել Վլադիմիր Պուտինի հետ համագործակցելու մտադրության վերաբերյալ Քլինթոնի հայտարարությունը և նախկին նախագահ Բիլլ Քլինթոնի սխալները Հիլարի Քլինթոնի դեմ Սանդերսի կողմից չօգտագործելու որոշումը:

Սա Դեմոկրատական կուսակցության վերջին նախագահական բանավեճն էր, նախքան Այովա նահանգում փետրվարի մեկին կայանալիք ընտրաժողովը:

Դեմոկրատական նախագահական չորրորդ բանավեճի տարաձայնությունները ներքին քաղաքականության շուրջ էին
please wait

No media source currently available

0:00 0:01:57 0:00

XS
SM
MD
LG