Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը հանդես է եկել Իրանի մասին հատուկ հայտարարությամբ


ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունն` Իրանի մասին
please wait

No media source currently available

0:00 0:01:30 0:00

“Այսօր մեզ համար լավ օր է, քանի որ մեկ անգամ եւս տեսնում ենք, թե ինչ է հնարավոր անել ամերիկայն ուժեղ դիվանագիտության միջոցով”, հայտարարել է Օբաման:

Նա հիշեցրել է մի քանի օր առաջ նախագահական ամենամյա իր ուղերձի ժամանակ հնչեցրած այն միտքը, որ ԱՄՆ-ի անվտանգությունն ու ժողովրդի ապահովությունը պահանջում են խելացի, համբերատար ու կանոնավոր մոտեցում աշխարհի բոլոր հարցերի նկատմամբ:

“Դա վերաբերում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ դիվանագիտությանը: Տասնամյակներ շարունակ մեր երկու երկրների կառավարությունները չեն խոսել միմյանց հետ, ինչն ի վերջո չի բխել նաեւ ԱՄՆ-ի շահերից: Տարիներ շարունակ Իրանն ավելի ու ավելի էր մոտենում միջուկային զենք արտադրելու հնարավորությանը: Սակայն պետք է հիշել, որ սկսած նախագահներ Ֆրանկլին Ռուզվելտից մինչեւ Ջոն Քենեդին ու Ռոնալդ Ռեյգանը, Միացյալ Նահանգները երբեք չի վախեցել հակառակորդների հետ դիվանագիտական լեզվով խոսելու միջոցից:

Եվ որպես երկրի նախագահ, ես նույնպես համոզված եմ եղել, որ ուժեղ ու ինքնավստահ Ամերիկան կարող է առաջ մղել ազգային անվտանգության իր շահերը` Իրանի կառավարոթյան հետ ուղիղ կապեր հաստատելու միջոցով”:

ԱՄՆ-ի նախագահն այնուհետեւ ընդգծել է, որ հենց այդ քաղաքականության արդյունքում էր, որ ԱՄՆ-ը իր դաշնակիցների հետ միասին Իրանի հետ կնքեցին միջուկային գործարքը, այնպես, որ Իրանն այլեւս “իր ձեռքը չի մեկնի դեպի միջուկային ռումբերը”:

Օբաման իր հայտարարության մեջ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած արտաքին քաղաքականության հետեւանք է համարել նաեւ այն փաստը, որ Իրանն ի վերջո համաձայնեց ազատ արձակել Իրանում “անարդար կերպով ձերբակալված մի քանի ամերիկացիներին”:

Օբաման ասել է նաեւ, թե ինքը ձերբակալված ամերիկացիների ընտանիքների անդամների հետ հանդիպումների ժամանակ խոստացել էր ամեն ինչ անել` նրանց հարազատներին տուն վերադարձնելու համար:

Դիմելով Իրանի ժողովրդին` Օբաման իր հայտարարության մեջ նշել է. “Դուք հզոր քաղաքակրթություն ունեք, աշխարհում մեծ ներդրում կատարած հարուստ մշակույթով: Եվ այսօր մեզ տրված է նոր ուղի ընտրելու հնարավորություն, որպեսզի կառուցենք մեր երկու ժողովուրդների ու աշխարհի մյուս ժողովուրդների համար բարգավաճման ավելի լավ ապագա”:

XS
SM
MD
LG