Բելգիայի մայրաքաղաքում փակ է մետրոն, խանութներն աշխատում են միայն մի քանի ժամ, համերգները չեղյալ են հայտրարվել, բնակիչներին կոչ է արվել մնալ տներում: Երկրի կառավարությունը նախազգուշացրել է Փարիզի ահաբեկչական գործողությունների նման “լուրջ ու մոտալուտ” վտանգի մասին:
Վարչապետ Շարլ Միշելն ասել է, թե իշխանություններին հասել են խանութների ու տրանսպորտի միջոցների դեմ հարձակումներ կազմակերպվելու մասին տեղեկություններ: Ըստ հետախուզության տվյալների, Բրյուսելում հնարավոր են միաժամանակյա մի քանի հարձակումներ:
Ոստիկանությունը կոչ է անում փակել ոչ առաջին անհրաժեշտության ծառայությունները: Իսկ հետաքննիչները շարունակում են Փարիզի հարձակումն իրականացրած ահաբեկիչներից Սալահ Աբդեսլամի որոնման աշխատանքները: Ֆրանսիայի 26 ամյա այս քաղաքացին նախկինում բնակվել է Բրյուսելում եւ ըստ ոստիկանների, հարձակումներից հետո գուցե վերադարձած լինի Բրյուսել: