Թուրքիայի Էրզրում նահանգը երկրի ամենաաղքատ շրջաններից մեկն է, որի բնակչության մեծամասնությունը քրդեր են։ Հունիսի ընտրություններից հետո Թուրքիայի այս շրջանի բնակիչների խաղաղության հույսերը հետզհետե անէանում են: Այս ամիս ավելի վաղ այստեղ սպանվել է երկու զինվոր Քրդական աշխատավորական կուսակցություն խմբավորման կողմից։ Տասնյակ կասկածյալներ ձերբակալվել են։
Տեղի հեռավոր գյուղերում մարդիկ ապրում են իրենց պահպանողական օրենքներով, իսկ քաղաքականությունը այստեղ սիրելի թեմաներից չէ։
Գյուղի բնակիչ Աբդուլահ Քոլարը նշում է, թե դեռ չգիտի ում է ընտրելու։
՛՛Նախորդ ընտրություններին ձայնս տվեցի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, սակայն կյանքը վատթարանում է, մենք հայտնվել ենք երկու մարտնչող կողմերի միջեւ եւ չգիտենք ինչ անել՛՛,- ասում է նա։
Երբ գյուղացիներին միացան այս շրջանում աշխատանքային պետական նշանակում ստացած ազգությամբ թուրք երկու ուսուցիչներ, գյուղացիները հրաժարվեցին խոսել քաղաքականության շուրջ։ Միայն գյուղի բնակիչ Աբդուլաքիմ Դոնդարը նշեց, որ իր ձանը կտա իշխող կուսակցությանը։ Մարդկանց կյանքը Թուրքիայի Էրզրում նահանգի հեռավոր գյուղերում հեշտ չէ, սակայն նրանցից շատերը հավաստում են, որ իշխող ՛՛Արդարություն եւ զարգացում՝՝ կուսակցության օրոք իրենց կյանքը բարելավվել է։
՛՛ Մենք այժմ ունենք շտապօգնության ուղղաթիռ, բժիշկի գնալու համար պետք է վճարեինք 200- 300 լիրա, իսկ այժմ ոչինչ չենք վճարում: Երբ Ստամբուլ ենք մեկնում աշխատելու, մեզ քուրդ լինելու համար չեն ճնշում: Քրդերի իրավիճակը լավացել է՝՝, ասում է գյուղի բնակիչ Քասիմ Թուրան։
Թուրքիայի հեռավոր քրդական համայնքներում ընտրություններից ամենակարեւոր ակնկալիքը խաղաղության հաստատումն է։