Բալլոթփեդիա անկուսակցական հանրագիտական կազմակերպության տրամադրած վերջին տվյալներով, 2016 թվականի ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում աջակիցների թվով առաջատարներից է Դեմոկրատական կուսակցության թեկնածու, Ռոդ Այլընդի նահանգապետ Լինքոլն Չաֆին։Նա միացել է Դեմոկրատական կուսակցությանը 2013 թվականից։ Մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել, լինելով Հանրապետական կուսակցության անդամ: Դեմոկրատական կուսակցության մեկ այլ առաջատար թեկնածու է Հիլարի Քլինթոնը, ով 2009-2013 թվականներին զբաղեցրել է պետքարտուղարի պաշտոնը: Քլինթոնը ԱՄՆ-ի միակ առաջին տիկինն է, ով երբևէ պաշտոն է զբաղեցրել Սենատում:
Ըստ Բալլոթփեդիա անկուսակցական հանրագիտական կազմակերպության տրամադրած տվյալների, Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուներից է Ջեբ Բուշը, ով 1999-2007 թվականներին Ֆլորիդայի նահանգապետն էր: Ջեբ Բուշը ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Հերբերթ Ոլքեր Բուշի որդին է և ԱՄՆ-ի մեկ այլ նախկին նախագահ Ջորջ Ոլքեր Բուշ կրտսերիեղբայրը: Հանրապետական կուսակցության առաջատարմերից նրան հաջորդում է Բեն Քարսոնը, ով նախկին նյարդավիրաբույժ է: Քարսոնը 33 տարեկանում ստանձնել է Ջոն Հոփքինսի հիվանդանոցի մանկական նյարդավիրաբուժության բաժնի տնօրենի պաշտոնը, դառնալով ամենաերիտասարդ տնօրենը հիվանդանոցի պատմության մեջ:
Բացի առաջատարներից, Հանրապետական կուսակցության մեկ այլ անդամ անընդմեջ հայտնվում է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Դոնալդ Թրամփը քաղաքականության ոլորտում փորձ չունի, սակայն նրա խոսքերով, եթե ինքը ստեղծել է 9 միլիարդ դոլարի կարողություն, ապա կարող է նաև Մացյալ Նահանգները վերադարձնել իր նախկին բարձրունքին:
Չնայած, որ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա, Օհայո և Փենսիլվանիա նահանգներում ակնհայտորեն առաջնորդում է աջակիցների թվով, հանրապետականների 31 տոկոսը ասում է , որ նրան չի աջակցի: Թրամփի արդյունքները երկրի մաշստաբով հակասական են: Ընտրողների 54 տոկոսի խոսքերով, իրենք ձայն չեն տա նրան, քանի որ իրենց կարծիքով, Թրամփը ազնիվ և ճշտախոս չէ: