Ջիմմի Քարթերը հայտնեց, որ նրա ուղեղի չորս հատվածներում չարորակ ուռուցքներ կան: Նրա խոսքերով, կարծում էր իրեն ապրելու ընդհամենը մի քանի շաբաթ ժամանակ էր մնացել, սակայն զարմանալիորեն նա իրեն անկաշկանդ էր զգում:
Բժիշկ Լեն Լինքթենֆելդի խոսքերով, Ջիմ Քարթերը անսովոր տեսակի քաղցկեղ ունի: Նա նաև ասաց, որ մելոնոմա տեսակի քաղցկեղը, սովորաբար տեսանելի է մաշկի վրա: Սակայն նախագահի դեպքում, նրանք չեն կարողանում գտնել քաղցկեղի սկզբնաղբյուրը, այն կարող է լինել մարմնի ցանկացած հատվածում, կամ ուղղակի վերացած լինել: Չնայած այն հանգամանքին, որ նախագահ Քարթերը 91 տարեկան է, բժիշկ Լինքթենֆելդը ասում է, որ նա գերազանց վիճակում է:
Ջիմմի Քարթերը ասաց, որ նա չի կարող գուշակել թե իրեն ինչպես է զգալու, սակայն նա պետք է հետևի իր բժիշկների ցուցումներին:
Նախագահի խոսքերով դա նշանակում է, որ նա պետք է վերանայի «Հաբիթաթ ֆոր Հյումանիթի» կազմակերպության, Էմորի համալսարանի և Քարթեր կենտրոնի իր պարտականությունները:
Նա նաև հայտարարեց, որ իր թոռնիկ՝ Ջեյսոն Քարթերը նոյեմբեր ամսին կստանձնի Քարթեր կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը:
Սակայն եթե նույնիսկ քաղցկեղի դեմ պայքարը նրան հետ պահի առօրյա գործերից, Ջիմմի Քարթերի խոսքերով, Քարթեր կենտրոնում մի նախագիծ կա, որը նա անպայման ուզում է վերջացնել:
Ջիմմի Քարթերը հույս հայտնեց, որ գվինեա որդի հիվանդությունը, իրենից շուտ մահանա: Ներկայումս գվինեա որդի հիվանդության կես տասնյակից քիչ, հետքեր են մնացել աշխարհում:
Ստելլա Գրիգորյան