Արևային լիցքավորիչները արդյունավետ են միայն ուժեղ արևի ժամանակ և այդ պատճառով, ԱՄՆ-ի Իլինոիս նահանգում գտնվող Ճարտարագիտական Շինարարության Հետազոտությունների Լաբորատորիայի հետազոտողները փորձել են, որպես էներգիայի աղբյուր օգտագործել բաց տարածության քամիները:
Չորս ամսվա չափումները ցույց են տվել, որ բաց տարածությունների երեկոյան ժամերի յոթանասուն տոկոս քամու արագությունը չի գերազանցում վայրկյանում երեք մետր արագությունը, ինչը շատ քիչ է քամու տուրբինի համար, սակայն բավական է կտորի տատանումների միջոցով լույս ստանալու համար:
Գլխավոր ճարտարագետ Չարլզ Մարշի խոսքերով, իրենք ստեղծել են նորարարական սարքի նախատիպ, որը թույլ է տալիս քամու ցածր արագության դեպքում էլեկտրականություն ստանալ:
Ֆլաթթեր-մալլարդ կոչվող դյուրակիր կայուն էներգիայի կուտակման սարքը ճկվող շերտերի միջոցով ձգում է գալարվող մագնիսները, որոնց տատանվող էնէրգիան վերափոխվում է Էլեկտրականության:
Ճարտարագետների հիմնական խնդիրը այնպիսի սարք ստեղծելն էր, որի շնորհիվ մշտապես տատանվող քամու արագությունը հնարավոր կլիներ վերածել կայուն էներգիայի:
Ստելլա Գրիգորյան