Մատչելի հղումներ

Թրամփը շարունակում է զարմացնել ու զայրացնել ամերիկացի ընտրողներին


Նյու Յորքի անշարժ գույքի բիզնեսի մագնատ, ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը զայրույթի ալիք է բարձրացրել լատիանամերիկացիների շրջանում՝ մեքսիկացի ներգաղթյալների մասին իր կողմից արված որոշ մեկնաբանությունների պատճառով։ Նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին հայտարարությամբ հանդես գալով, մեքսիկացի անօրինական փախստականներին նա ավանել էր ՝՝հանցագործներ՛՛ եւ ՝՝բռնաբարողներ՛՛։


Սակայն Թեքսաս նահանգի սահմանամերձ գոտիներ այցելելով՝ նա հայտարարեց, թե իր խոսքը վերաբերել է միայն անօրինական փախստականներին եւ որ լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել իր տեսակետները։ Սահմանամերձ Լարեդո քաղաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա որոշեց մեղմել իր հայտարարությունների էությունը։

՝՝Ես ինքս հիսպանիկ ծագումով հազարավոր աշխատավորներ ունեմ։ Ես սիրում եմ այս ժողովրդին։ Ես սիրում եմ մարդկանց։ Նրանք հիանալի մարդիկ են ու ցանկանում են, որ ներգաղթն իրականանա օրինական եղանակով։ Նրանք ուզում են ստանալ այստեղ բնակության օրինական իրավունք ու նրանք նույնպես չեն ուզում, որ անօրինական փախստականությունն այստեղ դառնա հանցագործությունների հսկայական բեռ՛՛- ասաց նա։

Մեքսիկային սահմանակից Լարեդո քաղաքի բնակչության 95 տոկոսը լատինամերիկացիներ են։ Ու նրանցից շատերն այստեղ էին եկել Թրամփի թեկնածության նկատմամբ իրենց ընդդիմությունը ներկայացնելու համար։

Թրամփի ընտրարշավն աչքի է ընկնում անարգալից մեկնաբանություններով ու հայտարարություններով, ինչը վիրավորում ու վրդովեցնում է նաեւ իր՝ Հանրապետական կուսակցնության մեծաթիվ անդամների։

Սենատոր Լինդզի Գրահամի խոսքերով, օրինակ. ՝՝Եթե մենք նրան ընտրենք, դա կդառնա Հանրապետական կուսակցության վերջը։

Սակայն չնայած իր անզուսպ հռետորաբանությանը, միլիարդատեր գործարար Թրամփը, ըստ հարցումների, առաջ է հանրապետական կուսակցության մեջ իր մրցակիցներից։ Վերլուծաբանների կարծիքով դրա պատճառն այն է, որ ամերիկացիներն արդեն հոգնել են մեղմ դիրքեր որդեգրած քաղաքական գործիչներից։ Սակայն շատերն էլ համազված են, որ Թրամփի ընտրարշավի հարձակողական բնույթը նրան չի կարող տանել դեպի Սպիտակ տուն։

Քաղաքական վերլուծաբան Սկոթ Ֆոլքների խոսքերով.՝՝Շատ առումներով նա թարմություն է բերում դեպի քաղաքական ասպարեզ։ Մյուս կողմից, սակայն, նա իր բոլոր մյուս թեկնածուներից առավել իր վրա է կրում բացասական վերաբերմունք։ Եվ դրա պատճառն իր վերաբերմունքով ուրիշներին վնաս հասցնելու փաստն է՛՛։

Թրամփին Լարեդո այց կատարելու հրավեր էր ներկայացրել սահմանապահների մի խումբ, որը վերջին րոպեին հետ էր վերցրել հրավերը, ինչի մեջ Թրամփի ընտրարշավի մասնակիցները մեղադրում են արհմիության ղեկավարներին։

XS
SM
MD
LG