Միացյալ Նահանգների հայկակած ծագումով կին երկու կոնգրեսականներ Աննա Էշյուն եւ Ջեքի Սպիըրը կոչ են արել գործընկերներին կողմ քվեարկել «Հայոց Ցեղասպանություն՝ Ճշմարտություն եւ Արդարադատություն» բանաձեւին՝ որպես «կարեւոր եւ իրական միջոց, որը կնպաստի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավմանը», հաղորդում է Հայ Դատի հանձնախումբը:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսին եւ մյուս գործընկերներին ուղղված նամակում կոնգրեսականներ Սպիըրն ու Էշյուն նշել են, որ «իրենք ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան միակ անդամներն են, ում նախնիները փրկվել են Հայոց ցեղասպանությունից», եւ կոչ են հղել կոնգրեսական գործընկերներին ամառվա ընթացքում լսումներ հրավիրել եւ քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման օգտին: