Ազգային ժողովի նախագահ Գալաուստ Սահակյանը Երեւանում ընթացող ցույցերի մասին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է, թե հավաքներն առայսօր առավելագույնս խաղաղ են եւ օրինապահ։ Հայտարարության միջոցով նա հորդորոմ է նախաձեռնությանը պայքարը տեղափոխել ավելի ռացիոնալ հարթություն, խնդիրները լուծել համատեղ ջանքերով, կատարել միմյանց ընդառաջ քայլեր ու մեղմել համընդհանուր անվստահության մթնոլորտը:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր հայտարարության մեջ անցած ուրբաթ օրը նշել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման բեռը կառավարությունը վերցնելու է իր վրա և որ գումարները կգտնեն անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:
Իսկ հավաքները Մարշալ Բաղրամյան պողոտայում շարունակվում են։ Երեւանի փոխոստիկանապետն արգելել է բարձրախոսների կիրառումը եւ ներկաները խումբ խումբ քննարկում են հետագա անելիքները։ Ցույցերից ու հավաքներից հրաժարվելու ու պայքարն այլ հարթակ տեղափոխելու կոչերը ներկաների կողմից դեռեւս անտեսվում են։