Գերմանական Der Spiegel պարբերականը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի լրտեսական գործակալություններից մեկը գաղտնալսել է Եվորպական Միության գրասենյակները ու գաղտնաբար մուտք գործել Եվրամիության համակարգչային ներքին ցանց։ Թերթի հոդվածի համաձայն, այս հաղորդագրությունը հիմնված է ԱՄՆ-ի դեմ լրտեսելու մեջ մեղադրվող Էդուարդ Սնոուդընից ստացված գաղտնի փաստաթղթերի վրա։
2Օ1Օ թվականի գրությամբ փաստաթուղթը մանրամասն տեղեկություններ է տալիս, թե ինչպես է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը ձայնագրիչ սարքեր տեղադրել Եվրոպական Միության վաշինգտոնյան ու Բրյուսելի գրասենյակներում, ինչպես նաեւ ՄԱԿ-ում Եվրամիության աշխատասենյակներում։ Տեղեկություններ կան նաեւ այն մասին, թե ինչպես է գործակալությունը ներխուժել Եվրոպական Միության համակարգչային ցանց, գրանցել էլեկտրոնային նամակներն ու այլ փաստաթղթեր։
Այս առնչությամբ Եվրոպական Խորհրդարանի նախագահ Մարթին Շուլցը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ԱՄՆ-ի իշխանություններից պահանջում է այս հաղորդագրության մասին հստակ պարզաբանումներ։ Նա ասել է նաեւ, որ եթե ապացուցվի այս լուրերի ճշմարտացիությունը, ԱՄՆ-Եվրամիություն հարաբերությունները լուրջ վնասներ կկրեն։
Հիշեցնենք, որ Սնոուդընը դեռեւս սպասում է, Շերեմետեւոյի օդանավակայանում։ Իսկ այդ ընթացքում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին զանգահարում է Էկվադորի նախագահին՝ հորդորելով Սնոուդընին չտալ քաղաքական ապաստան։