Մատչելի հղումներ

Պակիստանի նախկին նախագահին զրկում են ընտրություններից


Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին թույլ չեն տվել մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ նրան մեղադրելով Լալ Մասջիդի գործողությանը մասնակցելու, նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի ու ազգայնական կուսակցության ղեկավար Նավաբ Աքբար Բուգդիի սպանությունները կազմակերպելու մեջ։

Մուշարաֆը չորս տարի առաջ երկրից հեռանալուց հետո անցյալ ամիս վերադարձավ՝ մայիսի 11-ի ընտրություններին իր թեկնածությամբ հանդես գալու համար՝ անտեսելով տարբեր մեղադրանքներով իրեն ձերբակալելու վտանգը։ Հիշեցնենք, որ նրան Պակիստանում սպառնում է նաեւ վտանգ Թալիբանից, որը խոստացել է սպանել նախկին գեներալին։
Մուշարաֆի դեմ դավաճանության մեղադրանքները շարունակվում են: Իրավաբանների ընկերակցության նախկին փոխնախագահն էլ հայց է ներկայացրել դատարան` նախկին նախագահին մեղադրելով Գերագույն դատարանի նախկին դատավորներին անօրինական կերպով տնային կալանքի տակ պահելու մեջ:

Մինչ այժմ չի հաջողվել այս կապակցությամբ լսել ո՛չ Մուշարաֆի, ո՛չ էլ նրա խոսնակի մեկնաբանությունները։




XS
SM
MD
LG