Մատչելի հղումներ

Ճապոնիան կալանել է չինական մի նավ


japan china
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:36 0:00

Ճապոնիայի ծովային սահմանապահ ուժերը հարավային Օկինավա կղզում մոտ ներխուժել են չինական ձկնորսական մի նավ ու կալանավորել նավապետին՝ կասկածելով Ճապոնիայի Բացառիկ տնտեսական գոտում ձկնորսություն իրականացնելու մեջ։

Ճապոնիայի իշխանությունները տեղեկացնում են, որ չինական նավին կանգնեցրել են Միյակի կղզուց 4Օ կմ, եւ Արեւելաչինական ծովի այն կղզիներից 15Օ կմ հեռավորության վրա, որոնք Չինաստանը համարում է իր տարածքներ։ Այս կղզիներն իրենց սեփականությունն են համարում նաեւ Ճապոնիան ու Թայվանը։
Կղզիների հարցով տարաձայնությունները վերջին ամիսների ընթացքում վեր են ածվում լուրջ հակասությունների, քանի որ Չինաստանը փորձում է Արեւելյան ու Հարավչինական ծովերում ավելի ընդարձակ տարածքներ համարել իր կազմում։

Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեն ասել է, թե իր երկիրն ամեն գնով է պաշտպանելու կղզիները։
Ճապոնիայի սահմանապահ ուժերն անցյալ ամիս ջրցան նավերով այս տարածքներից հետ մղեցին Թայվանի ակտիվիստներին, ովքեր այստեղ էին փորձում հասնել ընդգծելու համար, որ կղզիները պատկանում են Թայվանին։

XS
SM
MD
LG