Մատչելի հղումներ

Կործանիչ թայֆունը վերադառնում է Ֆիլիպիններ


typhoon
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:31 0:00

Ֆիլիպիններում անցյալ շաբաթ սկսված թայֆունը, որը դարձել էր հարյուրավոր մարդկանց զոհվելու, հարյուր հազարավոր այլոց իրենց տներից զրկվելու պատճառ, հետ է վերադառնում դեպի այս կղզիները։

Օդերեւութաբանների կարծիքով, Բոֆա անվանումը կրող թայֆունը կիրակի օրը լուսադեմին Լուզոն կղզուն կհարվածի ժամում 16Օ կմ արագությամբ։
Թայֆունը, Մինդանաոի գավառին չորեքշաբթի օրը հարվածելով, դարձել էր ավելի քան 5ՕՕ մարդու մահվան պատճառ։ Փոթորկից հետո նույն թվով մարդիկ մինչ այժմ կորած են։ Այստեղ 3ՕՕ հազար մարդ մնացել է անտուն։

Ֆիլիպինների նախագահ Բենիյնո Աքուինոն ուրբաթ օրը ժամանել է այս կղզի, տեղում գնահատելու համար վնասի չափը։
Նյու Բաթաան քաղաքում, որը լիովին հավասարվել է գետնին, նախագահը հավաքվածներին ասել է, թե իր կառավարությունն ամեն ինչ անելու է նրանց օգնելու համար։
Բնական աղետից տուժած մի շարք հատվածներ մուտք գործելն անգամ անհնար է, քանի որ շարքից դուրս են եկել ճանապարհները, քանդվել՝ կամուրջները։

XS
SM
MD
LG