Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը ժամանեց Թաիլանդ


obama
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:46 0:00
Թաիլանդ կատարած այցով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սկսեց ասիական երկրներում իր շրջագայությունը, որի ընթացքում լինելու է նաեւ Բիրմայում եւ Կամբոջայում։ Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո սա նրա առաջին արտասահմանյան շրջագայությունն է։

Բանգկոկի օդանավակայանում Օբամային կիրակի օրն ընդունեցին Թաիլանդի պաշտոնատար անձինք, որից հետո նա այցելեց երկրի 85 ամյա թագավորին՝ Բհումիբոլ Ադույադեջ արքային, որը վատ առողջության պատճառով գտնվում է հիվանդանոցում։

Ավելի ուշ Օբաման, արտգործնախարար Հիլարի Քլինթընի հետ միասին ժամանեց կառավարության շենք, որտեղ նրանց ընդունեց վարչապետ Յինգլուք Շինավարթան։

Այս այցը մեկ անգամ եւս ընդգծում է ասիական երկրների հետ հարաբերությունները սերտացնելու Օբամայի վարչակազմի քաղաքականությունը։

Այս օրերին Բիրման մեծ պատրաստություններ է տեսնում Օբամայի կողմից երկուշաբթի օրն իրականացվելիք այցից առաջ։ Օբամայի այս այցը դառնալու է ԱՄՆ-ի որեւէ նախագահի կողմից այս երկիր իրականացված առաջին այցը։ Այստեղ նա հանդիպումներ է ունենալու երկրի ղեկավարների, ինչպես նաեւ ընդդիմության առաջնորդների հետ։ Այս այցով Օբաման ցանկանում է շեշտել, որ իր վարչակազմը նկատում է Բիրմայում իրականացվող ժողովրդավարական առաջընթացը։
Բիրմայում շատերն են հավատում, որ այստեղ ամերիկյան ներդրումները մեծապես կնպաստեն իրենց տնտեսական զարգացմանը։

Օբաման Կամբոջայում մասնակցելու է Հարավարեւլյան Ասիայի երկրների ընկերակցության վեհաժողովին եւ խոսելու այստեղ մարդու իրավունքների պաշտպանության խնդրի մասին։

XS
SM
MD
LG