Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը զարկ է տալիս Ջիբութիից ռազմական գործողություններին


ԱՄՆ-ը նկատելիորեն մեծացրել է արեւելաաֆրիկյան Ջիբութի պետության տարածքում գտնվող ռազմական հենակետից իրականացվող հակաահաբեկչական գործողությունները։ ՝՝Վաշինգտոն Փոստ՛՛ օրաթերթի հոդվածներից մեկի համաձայն, այստեղից դեպի Սոմալի եւ Եմեն թռչող անօդաչու օդանավերը օրական միջին հաշվով կատարում են 16 թռիչք։
Քեմփ Լեմոնիերի բարձր անվտանգությամբ հենակետում գրոհները կազմակերպում եւ համակարգում են մոտ 3ՕՕ աշխատակիցներ։ Մինչ այժմ ԱՄՆ-ը անօդաչու ռազմաօդանավեր էր օդ հանում Եթովպիայից ու Սեյշելյան կղզիներից։
Սակայն ինչպես թերթն է գրում, այդ գործողությունները ՝՝ոչինչ են՛՛ համեմատած Քեմփ Լեմոնիերից իրականացվող ներկա գործողությունների, ինչն աստիճանաբար վերածվում է Աֆրիկայում անօդաչու օդանավերի թռիչքների եւ հետախուզության գլխավոր կենտրոնի։
ԱՄՆ-ը նման օդանավերի միջոցով է իրականացնում հարձակումներ ընդդեմ Եմենից գործող ալ Քաիդայի խմբերի եւ Սոմալիի զինյալ ջոկատների։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն, ըստ թերթի հոդվածի, ծրագրում է 1 միլիարդ 4ՕՕ միլիոն դոլար հատկացնել Ջիբութիում այս կենտրոնն ընդարձակելու նպատակով։
Այստեղ են այսօր տեղակայված նաեւ F-15 մակնիշի ռազմաօդանավեր, որոնք ռազմական գործողություններ են իրականացնում Եմենում ընդդեմ ալ Քաիդայի։

Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմական հրամանատարությունը հաստատել է օդանավերի մասին ՝՝Վաշինգտոն Փոստ՛՛ օրաթերթի կողմից հրապարակված տեղեկությունները, սակայն մերժել նրանց առաքելության մասին մանրամասնություններ հայտնելու խնդրանքը։
XS
SM
MD
LG