Մատչելի հղումներ

Վրաստանի ապագա վարչապետը մեկ ու կես տարուց կհեռանա քաղաքականությունից


Վրաստանի ապագա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե ծրագրում է 18 ամսից լքել քաղաքականությունը։ Միլիարդատեր քաղաքական գործիչն այս հայտարարությամբ հանդես է եկել խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների առջեւ։
Իվանիշվիլին, որը նախկինում ասել էր, թե չունի երկարաժամկետ քաղաքական նկրտումներ, չորեքշաբթի օրը խորհրդարանում ավելացրել է, թե հավատարիմ է մնալու նախընտրական իր արշավի ժամանակ տված խոստումներին, սակայն քաղաքականությունից հեռանալու է մեկ ու կես տարի հետո։

Օրենսդիրներին նա ասել է, թե հրաժարական ներկայացնելով, դառնալու է քաղաքացիական հասարակության գործուն անդամ։
՝՝Ես քաղաքականության մեջ եմ արդեն մեկ տարի, այսինքն այն ժամանակահատվածը, երբ եղել եմ ընդդիմության շարքերում։ Այժմ, ընտրություններում հաղթանակ տանելուց հետո, պատրաստվում եմ մեկ ու կես տարի հետո հեռանալ քաղաքականությունից, սակայն՝ ոչ երկրից։ Ես կկանգնեմ այն ուժերի հետեւում, որոնք կիրականացնեն մեր խոստումները, ու չեմ պատրաստվում հրաժարվել իմ կողմից տրված խոստումները կատարելու պատասխանատվությունից։ Որպես հասարակության գործուն անդամ, մեր հասարակության հետ միասին վերահսկելու եմ ինձնից հետո եկող կառավարությունները։

Իվանիշվիլիի Վրացական երազանք շարժումը հաղթանակ տարավ հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում՝ այսպիսով վերջ տալով նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի Միացյալ ազգային շարժում կուսակցության իննամյա կառավարմանը։

Սահակաշվիլին նախագահի պարտականությունները կշարունակի մինչեւ եկող տարի, երբ լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, որից հետո, ըստ սահմանադրական փոփոխությունների, նախագահական լիազորությունների մեծ մասը կանցնի վարչապետին։
XS
SM
MD
LG